ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ԽԱՉԻԿ ԱՐԳԱՄԻ


Խաչիկ Թադևոսյանը ծնվել է 1919թ. Եղեգնաձորի շրջանի Խաչիկ գյուղում: Ավարտել է Երևանի մանկավարժական տեխնիկումը և աշխատել շրջանի դպրոցներում:

1939թ. զորակոչվել է խորհրդային բանակ: 1941-42թթ. մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Չերնիգովի ուղղությունում մղված մարտերում վիրավորվել է, բուժվել զինվորական հոսպիտալում:

Այնուհետև զորացրվել է և անցել ուսուցչական աշխատանքի: Միաժամանակ հեռակա սովորել ու ավարտել Երևանի մանկավարժական ինստիտուտը:

Բանասիրության դոկտոր, պրոֆեսոր Վարագ Առաքելյանը նրա մասին պատմում էր. ՚Եղեգնաձորի շրջանի, Խաչիկ գյուղի ծնունդ ուսուցիչ Խաչիկ Թադևոսյանը իմ աշակերտն է եղել Աղավնաձոր գյուղի դպրոցում, որտեղ ես աշխատում էի 1931-33թթ.: Ես ընդունվեցի Երևանի պետական համալսարանի լեզվաբանական ֆակուլտետը, ինձ հետ Երևան բերեցի իմ երկու աշակերտներին մանկավարժական տեխնիկում ընդունել տալու: Երկուսից մեկը Խաչիկն էր: Խաչիկը ինձ համար միշտ մնաց ազնիվ, անաղարտ, վստահելի և անմոռանալիՙ:

Զանգեզուրի Ալ.Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի հյուրախաղերի ընթացքում / ես տնօրենն էի/ Սյունիքում շրջագայության ժամանակ Եղեգնաձորի շրջանի Խաչիկ գյուղում հյուրընկալվեցի դպրոցի ուսմասվար Խաչիկ Թադևոսյանի տանը: Ընտանիքը շատ հաճելի տպավորություն թողեց: Խաչիկի հետ մտերմաբար շատ երկար զրուցում էինք: եղիշե Չարենցի ՚Գիրք ճանապարհինՙ արգելված ու ոչնչացված գրքի մի օրինակը տեսա նրա գրադարանում հանրահաշվի դասագրքի շապիկով:

Խ.Թադևոսյանի կինը` տիկին Դուստրիկը, թատրոնի ավտոբուսի համար գեղեցիկ վարագույր կարեց: Երեխաները հետաքրքրասեր էին, ընտանիքը շատ հաճելի տպավորություն թողեց:

Խաչիկ Թադևոսյանը վերջին տարիներին ծանր հիվանդության պատճառով տեղափոխվեց Նոր Հաճըն, որտեղ ապրում և աշխատում էր տղան` Սուրենը, որը առողջարանի գլխավոր բժիշկն էր:

Խաչիկ Թադևոսյանը Հայաստանի հանրապետության մանկավարժական ընկերության դափնեկիր է: 1964թ. շնորհվել է հանրապետության վաստակավոր ուսուցչի պատվավոր կոչում, բազմիցս հանդես է գալիս ուշագրավ հոդվածներով, մասնակցում է մանկավարժական ընթերցումներին:

Պարգևատրվել է շքանշաններով ու մեդալներով:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: