ԶԱՔԱՐՅԱՆ ՀԱՅՐԱՊԵՏ ՎԱՐԴԱԶԱՐԻ


Ծնվել է 1901թ. Կապանի շրջանի Ներքին Խոտանան գյուղում: Ավարտել է Շրվենանցի ծխական դպրոցը 5-րդ դասարանը: Աշխատել է կոլտնտեսության կաթնաապրանքային ֆերմայի վարիչ:

1941թ. օգոստոսին զորակոչվել է կարմիր բանակ և մասնակցել Հայրենական մեծ պատերազմի մարտերին Կերչի, Նովոռոսիյսկի ուղղություններում, հայկական դիվիզիայում որպես ականանետահար: 1942թ.

վիրավորվել է Նովորոսիյսկի էվակոհոսպիտալից ուղարկվել թիկունքային հիվանդանոց: Զինծառայությունից ազատվելուց հետո կրկին ստանձնել է հայրենի գյուղի կոլտնտեսության ֆերմայի վարիչի պարտականությունը, որտեղ հասել է աշխատանքային մեծ հաջողությունների: 1953թ. կոլտնտեսությունում ստեղծվել է տոհմային ֆերմա, համագործակցելով անասնաբուժական անասնաբուծական ինստիտուտի պրոռեկտոր, պրոֆեսոր Վ.Ոսկանյանի հետ Հ.Զաքարյանը տոհմաբուծության բնագավառում հասավ մեծ արդյունքների:

1955-59թթ. աշխատել է նույն կոլտնտեսության նախագահ:

Գյուղատնտեսության բնագավառի ամբասիր աշխատող Հայրապետ Զաքարյանի անվամբ է կոչվում Հանդամաս և գյուղում կառուցված հուշաղբյուրը:

Պարգևատրվել է մարտական և աշխատանքային մեդալներով:

Մահացել է 1978թ.:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: