ԵՂՅԱՆ ՊԱՐԳԵՎ ՀԱԿՈԲԻ


Ծնվել է 1921թ. Սիսիանում: Ավարտել է միջնակարգ դպրոցը: 1941թ. զորակոչվել է բանակ: Հայրենական պատերազմին մասնակցել է Հարավ արևմտյան ռազմաճակատում: Երկու եղբայրները` Պարգևն ու Գեղամը, հրետանային մարտկոցում որպես նշանառու մարտիկներ, քաջաբար կռվում էին գերմանական օկուպանտների դեմ:

Արյունահեղ մարտերից մեկում Գեղամը զոհվել է, իսկ Պարգևը գերի է վերցվել և քշվել ռազմագերիների համակենտրոնացման ճամբարներ, որտեղ տանջալից աշխատանքում հյուծվել է: Նրան հաջողվել է փոխադրվել և աշխատել ձիանոց գոմում:

Պատերազմի հաղթական ավարտից մի քանի օր առաջ սովետական զորքերի կողմից գերիների խմբում ազատվել է և ուղարկվել ծառայության բանակում: Զորացրվել է 1945թ. դեկտեմբերին:

Սովորել է զոովետ ինստիտուտում և զոոտեխնիկի մասնագիտությամբ աշխատել Կապանի շրջանի կոլտնտեսություններում:

1955թ.  մինչև 1966թ. աշխատել է Կապանի Տանձավեր գյուղի կոլտնտեսությունում որպես զոոտեխնիկ, որտեղ ձեռք է բերել լուրջ հաջողություններ: Այնուհետև տեղափոխվել է Արզնի, անցել կենսաթոշակի:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: