ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ՊԱՏՄԱՀԵՐՈՍԱԿԱՆ ԴՐՎԱԳՆԵՐ 1919-1921 թթ. — ԵՐԿՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ


(տեսարանը նույնն է)

Բեմում են Ազգային խորհրդի նախագահ Սմբատ բեկը, Ազգային խորհրդի անդամ Սամսոն բեկը և Կապարգողթի զորքերի շտաբի պետ, գնդապետ Նարինյանը:

ՇՏԱԲԻ ՊԵՏ – Կապարգողթի զորքերը պատրաստ են մարտական գործողության համար: Նժդեհը այժմ վերջինհրահանգավորումն է անում կապանցի-ների պատրաստած ռմբակիր տակառների և ուժանակների տեղափոխման համար: Պատ-րաստված է երեք հարյուր ռմբակիր տակառներ՝ 10-ից մինչև 80 կգ ծանրությամբ ևհազարից ավելի ուժանակներ:

Շտաբը մանրամասնությամբ քննարկել է Ազգային խորհրդի առաջարկությունները և Նժդեհի հրամանով առանձնահատուկ նախապատրաստություն-ներ, մարտական վարժանքներ է անցկացվել բոլոր վաշտերում, ստեղծվել են նաև հատուկ նշանակության գրոհային խմբեր: Մարտական խնդիրը մանրամաս-նորեն մշակվել է վաշտապետերի հետ:

ՍՄԲԱՏ ԲԵԿ — Ազգային խորհուրդը մտահոգված է զորքի պարենային պաշարի ապահովման համար, ներկայումս խորհրդի անդամներից մեկնել են պարեն հայթհայթելու:

ՍԱՄՍՈՆ ԲԵԿ — Մեր առկա զորքը թշնամու ուժերից շատ քիչ է, թուրքաց զորքը տասնապատիկ գերազան-ցում է, ինչ եք մտածում:

ՇՏԱԲԻ  ՊԵՏ — Եթե Նժդեհը որոշել է սկսել արշավանքը, նշանակում է նա համոզված է, որ կհաղթի: Լեռնային մարտերին քաջածանոթ և հմուտ են մեր վաշտերը:

ՍԱՄՍՈՆ ԲԵԿ — Աստված տա, որ այդպես լինի:

ՍՄԲԱՏ ԲԵԿ — Ազգային խորհուրդը Կապանի պաշտպա-նության համար միջոց չի խնայի, մեր ռազմիկները կամովին նվիրված են իրենց հայրենի գյուղերի պշտպանության գործին:

ՇՏԱԲԻ ՊԵՏ — Ահա գալիս է Նժդեհը:

(Դիմավորում են, մտնում է Նժդեհը):

ՆԺԴԵՀ — Բարին ընդ Ձեզ, իմ զինակիցներ, ինչպես տեսնում եմ վերջին պահին դուք մեզ հետ եք, զորակայանից չեք հեռանում:

ՍՄԲԱՏ ԲԵԿ — Սպասում ենք Ձեզ բարի ճանապարհ և հաղթանակ մաղթելու, սիրելի Նժդեհ:

(Զորամասերը մտնում և շարվում են հրապարակում):

ՆԺԴԵՀ — Կռվի գնացողը միայն հաղթելու համար է գնում: Մենք գնում ենք անօրեն   թշնամուն վա-նելու մեր գյուղերից: Գնանք հրապարակ զորքին ընդառաջ:

(Գնում են: Հրապարակում շտաբի մուտքի մոտ հարմարեցված բարձր ամբիոն, որտեղ Նժդեհը Ազգային խորհրդի անդամների ներկայությամբ ընդնունում է շտաբի պետի զեկույցը):

ՇՏԱԲԻ ՊԵՏ — Կապարգողթի զորքերի հրամանատար Նժդեհի հրամանով ներկա են Բաղաբերդի և Կապանի զինյալ վաշտերը երեք հարյուր սվին և երեք վարժված գրոհային խմբեր:

(Նժդեհը ողջունում է)

Ներկա են Վերին ձորի, էջանանի, Տաթևի, Դարբասի, Գենվազի վաշտերը վաշտապետերի հրամա-նատարությամբ:

Եղվարդի, Ագարակի, Զեյվայի, Շիշկերտի վաշտերը մարտական պատրաստակամությամբ կանգ-նած են Արևելյան ճակատում կապիտան Ամբատ Թորոսյանի հրամանատարությամբ:

Նժդեհը ողջունում է ամբողջ զորքին, այնուհետև վերադառնում է շտաբ: Սմբատ Բեկը, Աամսոն Բեկը մոտենում են զորքին և մնում նրանց մեջ: Շտաբի պետը հրահանգներ է տալիս հրամանատարներին:

Չորս ձիավորներ արշավում են դեպի հրապարակ, մոտենում շտաբին: Հետախույզ զինվորները իջնում են ձիուց, զեկուցում շտաբի պետին և իրենց հետ գերի բերված թուրք սպային ներկայացնում Նժդեհին շտաբի պետի առաջնորդությամբ:

ՀԵՏԱԽՈՒՅԶ — Թույլ տվեք զեկուցել, Օխչի ձորում գտնվող թուրքական վաշտերից գերի ենք բռնել թուրք սպային, որը նոր է եկել Նախիջևանից, շտապ գնում էր Գեղվաձոր պահակախմբով:

ԹՈՒՐՔ ՍՊԱ — (Նժդեհին տեսնելով, սարսափած ծնկի է գալիս) Աժդահա Փաշա…

ՆԺԴԵՀ – Ոտքի կանգնիր զինվորին վայել: Չեմ սիրում վախկոտ զինվորին, թեկուզ թշնամի: Ի՞նչ նպատա-կով ես հասել Օխչի ձոր:

ԹՈՒՐՔ ՍՊԱ — Աժդահա փաշա, մեր վաշտերը Օխչի ձորում են…

ՆԺԴԵՀ – Դու ի±նչ հրամանով ես եկել ձեր վաշտերը: Ի՞նչ հրաման ես բերել, ինչու՞ էիր շտապում Գեղվաձոր պահապան զինվորներով: Ինձ նայիր ուղիղ և պատմիր քո առաքելության նպատակի մասին, պատմիր:

ԹՈՒՐՔ ՍՊԱ — Ինձ ուղարկել են Օխչի ձոր մեր վաշտերին հրահանգելու, որ ամեն գնով պահեն Գողթան — Գենվազ — Կապան ուղին, փակել Գողթա-նը Զանգեզուրին միացնող միակ ճանապարհը և Կապանի վրա Քյազիմ բեյի և պրինց Ղազարի հարձակման ժամանակ թիկունքից հարվածել Կապանին:

ՆԺԴԵՀ – Ձեր վաշտերը կարո՞ղ են կատարել այդ առաջադրանքը:

ԹՈՒՐՔ ՍՊԱ — Սպասում ենք նոր ուժերի, որը շուտով կհասնի:

ՆԺԴԵՀ – Գեղվաձոր ի՞նչ հրահանգ ես տանում:

ԹՈՒՐՔ ՍՊԱ — Մշտական կապ պահպանել Ադրբեջանի զինվորական հրամանատարության հետ և նրանց հրամանով հարձակվել Կապանի վրա թիկունքից:

ՆԺԴԵՀ – Ե±րբ:

ԹՈՒՐՔ ՍՊԱ — (Ուշացումով, վախվորած) Առաջիկա շաբաթվա վերջում:

ՆԺԴԵՀ – Դու ի±նչ պետք է անեիր Գեղվաձորում:

ԹՈՒՐՔ ՍՊԱ — Պետք է մնայի Գեղվաձորում և կապ պահպանեի Օխչի ձորի մեր վաշտերի հետ իմ պահապան զինվորներով:

ՆԺԴԵՀ — Գեղվաձորում նախօրոք գիտեի՞ն քո գալու մասին:

ԹՈՒՐՔ ՍՊԱ — Չէինք հայտնել զգուշության և գաղտնիության նպատակով:

ՆԺԴԵՀ — (Բացում է հետախույզի հանձնած ծրարը, լուռ կարդում): Այժմ հսկողության   տակ կմնաս այս-տեղ: (Դիմելով շտաբի պետին) Թուրք սպային վերցրեք ձեր հսկողության տակ:

(Շտաբի պետի հրամանով թուրք սպային տանում են):

Ռմբակիր տակառները և ուժանակները տեղափոխող խումբը խիստ հսկողության տակ պահիր, ապահովիր գաղտնիությունը: Տրանսպորտի համար լրացուցիչ ձիեր և ջորիներ վերցրու, ամեն ինչ քողարկված լինի: Տղաներին զգուշացրու, որ լուռ մնան:

ՇՏԱԲԻ ՊԵՏ — Ձեր հրամանով զորքը պատրաստ է:

ՆԺԴԵՀ — Սպասենք հետախույզներին, նրանք հիմա պետք է այստեղ լինեն:

(Շտաբի պետը գնում է: Հրապարակով մոտենում են հետախույզները գերի զինվորի հետ, որի ձեռքերը կապված են: Հետախույզները զեկուցում են շտաբի պետին գերի վերցված   գեղվաձորցի սուրհանդակ Մամեդի մասին: Շտաբի պետը մտնում է):

ՇՏԱԲԻ ՊԵՏ — Հետախույզները վերադարձան, իրենց հետ գերի են բերել գեղվաձորցի սուրհանդակ Մամեդին: (Մտնում են հետախույզները և Մամեդը):

ՀԵՏԱԽՈՒՅԶ ԶԻՆՎՈՐ– Գիշերով վերադառնում էինք և սպասվող տեղում հանդիպեցինք գեղվաձորցի Մամեդին, որը վերադառնում էր Ադրբեջանից: Նա հրաժարվեց մեզ խոստովանելու, որ սուրհանդակ է, բայց ստուգեցինք, և ահա այս փակ ծրարը նրա մոտ գտանք: (Ծրարը հանձնում է Նժդեհին):

ՆԺԴԵՀ – Մամեդ, ի±նչ կա գրված այս ծրարի մեջ:

ՄԱՄԵԴ — Չգիտեմ, կարդալ չգիտեմ:

ՆԺԴԵՀ– Քեզ չե՞ն ասել, թե ինչ ծրար ես տանում և ու՞մ պիտի հանձնես:

ՄԱՄԵԴ — Ես գալիս էի, մի անծանոթ մարդ ինձ հարցրեց՝ գեղվաձորցի՞ ես, ասացի՝ հա: էս ծրարը կտաս զյուղապետին,- ասաց նա:

ՇՏԱԲԻ ՊԵՏ — Ո՞ր գյուղապետին:

ՄԱՄԵԴ– (շփոթված) Գեղվաձորի, էլի…

ՆԺԴԵՀ — Քեզ ո՞վ է ուղարկել Ադրբեջան:

ՄԱՍԵԴ — Ես եմ գնացել բարեկամիս մոտ:

ՆժԴԵՀ — Դու Գեղվա գյուղապետից ծրար չտարա՞ր Ադրբեջան, ու՞մ հանձնեցիր:

ՄԱՄԵԴ — Չէ, չէ…

ՆԺԴԵՀ– Մամեդ, ճիշտն ասա, դու գիտես, որ Նժդեհին խաբել չի լինի: ճիշտ չխոստովանելու համար խիստ պատիժ կտամ: Ես գիտեմ, որ դու քո բարեկամի մոտ չես գնացել, քեզ ուղարկել են, որ ծրարը տանես և այնտեղից ծրար բերես, դու սուրհանդակ զինվոր ես, այդ ինձ պարզ է, ասես-չասես՝ ես գիտեմ: Չէ՞ որ տանձենիների լանջի ճանապարհի տակ քարի մոտ գեղվաձորցի Խալիլ բեյը քեզ հանձնեց ծրար և ասաց մինչև չորս օր կվերադառնաս և այս նույն տեղում քեզ կսպասի համհարզը, որին քեզ ցույց տվեց: Իմ հետա-խույզները քեզ հետևեցին մինչև Ագարակից ներքև գետն անցար: Իսկ երբ վերադարձար, բեյի  համհարզի  փոխարեն  իմ  հետախույզները քեզ դիմավորեցին: Պա՞րզ է, սուրհանդակ Մամեդ:

ՄԱՄԵԴ — Հա, Աժդահա փաշա, հա…

(Նժդեհը բացում է ծրարը և կարդում լռելյայն):

ՆԺԴԵՀ — Գեղվաձորի սուրհադակ Մամեդին տար և պահիր հսկողության տակ:

(Նժդեհը ծրարը հանձնում է Նարինյանին):

Հենց այն է, ինչ մենք կանխատեսում էինք, հարձակում Կապանի վրա:

(Նարինյանը Մամեդին հանձնում է վաշտապետին, նրան տանում են):

Հրապարակում վաշտերը շարքերով կանգնած են, հետիոտն զինվորները առաջին շարքերում, ձիավոր-ները` ետևի շարքերում:

Հրամանատարները   յուրաքանչյուրը   իր   վաշ-տից երկու քայլ առաջ: Սպասում են Նժդեհի հրամանին: Այդ պահին ձիավոր հետախույզը մտնում է, կանգնում զորակայանի մուտքի մոտ: Ձիուց իջեցնում են մի պատանու երկու ձեռքերը կտրված, դեմքը՝ այլան-դակվածի: Անհանգստության ալիք է անցնում զորքի մեջ: Նրանք մտնում են շտաբ, լուռ կանգնում:

ՇՏԱԲԻ ՊԵՏ — Ո՞վ է, որտեղից, ինչպե՞ս…

ՀԵՏԱԽՈՒՅԶ — Գեղվաձորից, Աջիբաջ գյուղի մոտից: Գիշերով դուրս է եկել հարյուրավոր դիկաների միջից և օրորվելով, քարշ գալով հեռանում էր: Հետևեցի և տեսա ձեռքեր չունի, դեմքն էլ… ես նրան վերցրի: Նա պատմում է Գեղվաձորում թուր-քերի սարսափելի վայրագությունների մասին:

ՆԺԴԵՀ — Հանգստացիր պատանյակ, յուրայինների մոտ ես: Տղաս, եթե կարող ես, ասա, ինչ որ տեսար:

ԽՈՇՏԱՆԳՎԱԾ ՊԱՏԱՆԻ– Փախստական բոլոր հայերին Գեղվաձորում մորթեցին, վառեցին… դիակներով լցրել են ձորերը: Երեխաներին շիկացած վառարանների վրա վառեցին, փոքր երեխաներին մոր գրկից խլեցին և գցեցին կարմրած վառարանի վրա. մայրը նետվեց վառվող երեխային վերցնի, բռնեցին, շորերը պատառոտեցին, մերկացրին, սրախողխող արեցին և գցեցին երեխայի վառվող մարմնի վրա: Քրոջս քաշեցին տարան, օգնել չկարողացա, ինձ բռնեցին ու երկու ձեռքերս ջար-դեցին, նետեցին դիակների մեջ:

Չգիտեմ ինչպես, ե՞րբ շարժվեցի և սկսեցի գնալ, հեռանալ դիակներից: Լսվում էր գազանների ձայներ: Եվ ահա նա վերցրել է ինձ… Աղջիկներին ջոկեցին ու տարան, թե ու՞ր, չիմացանք: Դիմադրողներին անպատ-վում էին, նետում վառվող խայրուկի վրա, եռացող ջրի մեջ: Ծերերին, կանանց, բոլորին սպանում էին տանջահար անելով: Մի դիմադրող ծեր մարդու ոտքերը պայտեցին ինչպես ձիու: Փախստական հայերից ոչ ոք չի մնացել ողջ:

ՆԺԴԵՀ — (Ցնցված, տխուր) Սիրելի տղաս, հանգստա-ցիր: Նրանք կհատուցեն այդ ամենի համար, մենք այդ անիծյալ ձորը կմաքրենք անօրեններից: Տարեք պատանուն, պառկեցրեք:

(Շտաբի պետը և հետախույզ զինվորը պատանուն տանում են: Նժդեհը մտազբաղ է, դահլիճում դանդաղ քայլում է, կանգնում, խորհում և դարձյալ քայլում):

Հարձակվում են արևմուտքից, արևելքից, Կա-պարգողթը շրջկալել են: Օխչի ձորում տիրություն են անում թուրքական վաշտերը, Գեղվաձորը պատ-րաստ է սուր խրելու Կապանի թիկունքին…

Այժմ Կապարգողթի, կռվի ելքից է կախված Զանգեզուրի ճակատագիրը: Հենվում եմ այս լեռնային հերոս ժողովրդի քաջության ու խիզախության վրա:

(Շտաբի պետը մտնում է և սպասողական նայում Նժդեհին):

Զորքերին հայտնեք լսել իմ հրամանը, բոլորին ուղղված իմ կոչը:

(Շտաբի պետը գնում է: Հրապարակում ազդարարում ՙԼսել Նժդեհի հրամանը՚: Նժդեհը դուրս է գալիս ու բարձրանում ամբիոն: Հրապարակում լսվում է ՙզգաստ՚ հրամանը: Զորքը կանգնում է զգաստ):

Զինվորներ, թշնամու ցանկությամբ սկսվում է մեր արշավանքը, մեր խաչակրաց արշավանքը Գեղվաձորի թուրքերի դեմ:

Վաղը, երբ ձեր խենթ գրոհներից և զարկերից  թշնամին շշմած փախուստի կդիմի, ձեզ կողջունեն մեր հինավուրց, այսօր թշնամու կողմից պղծված բերդերի և վանքերի ավերակները:

Վաղը, երբ այդ ձորում կլսվի ձեր ոտքերի ձայնը, ձեր զենքերի շաչյունը, հայ գերիների, Քեյֆաշենի շնաբարո կրքերի առարկան դարձած հայ կանայք ծնկաչոք կաղոթեն ձեր զենքի հաջողության համար:

Վաղը, երբ քաջերդ Աջիբաջ հասաք, հիշեք Խալիլբեգյան սև օրերը, երբ այդ գյուղի մոտ թշնամին բարբարոսաբար մորթոտեց երկու հազարի չափ օսմանյան սրից փրկված հայ կին և երեխաներ: Այ այնտեղ մի ամբողջ ձոր լիքն է դիակների կմախքներով, գանգերով, ուր հաճախ հյուր են գալիս Գեղվաձորի շներն ու գիշատիչները:

Հիշեք այդ և եղեք անխնա ձեր դիմադրողների նկատմամբ, ասպետ և մարդ եղեք կանանց, երեխաների և ծերերի  նկատմամբ:

Ուրեմն առաջ, մեզ հետ Աստված և Դավիթ Բեկի վրիժակ հոգին:

(Զորքը Նժդեհի առաջնորդությամբ արշավում է դեպ Գեղվաձոր):

Реклама

Метки: ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: