ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ՊԱՏՄԱՀԵՐՈՍԱԿԱՆ ԴՐՎԱԳՆԵՐ 1919-1921 թթ. — ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ


ԳՈՐԾՈՂ  ԱՆՁԵՐ

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ —  Կապարգողթի և Սյունիքի ինքնապաշտպանության զորքերի հրամանատար, սպարապետ

ՍՄԲԱՏ ՄԵԼԻՔ — ՍՏԵՓԱՆՅԱՆ (ՍՄԲԱՏ ԲԵԿ)  — Լեռնային ինժեներ, Ազգային խորհրդի նախագահ

ՍԱՄՍՈՆ ՄԵԼԻՔ-ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆ (ՍԱՄՍՈՆ ԲԵԿ)  — հանքատեր ու կալվածա տեր, Ազգային խորհրդի անդամ

ՌՈՒԲԵՆ  ՆԱՐԻՆՅԱՆ  ԳՆԴԱՊԵՏ  — գնդապետ, շտաբի պետ

— ՀՀ ներկայացուցիչ, Սյունիքի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար

ՋԱՎԱԼ  ՓԱՇԱ            —  հակառակորդ ազերիների զորքի հրամանատար

ԳԵՆԵՐԱԼ ՇԱՏԵԼՎՈՐԴ      — Անգլիական միսիայի ղեկավար

ԲԱԳՐԱՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ           —  ուսուցիչ, համայնավար

ՓԱԽՍՏԱԿԱՆ ԿԻՆ  — Արցախի Շուշի քաղաքից

ԱՇՈՏ  — նրա 12-ամյա տղան

ԲԱԲԿԵՆ          — Սամսոն բեկի սպասարկու ոստիկան

ԱՐՇԱՄ            — 20 տ.

ԱՆԱՀԻՏ           -18 տ.

ԱՎԱԳ                հանքափոր բանվորներ

ՎԱՐԴԱՆ

ԳԵՂՎԱՁՈՐԻ ՍՈՒՐՀԱՆԴԱԿ

ԹՈՒՐՔ ՍՊԱ

ԽՈՇՏԱՆԳՎԱԾ ՊԱՏԱՆԻ

ԿՈՒՅՐ ԱՂՋԻԿ

Նաև`    հետախույզ զինվորներ, սուրհանդակ,  բանվորներ ու գյուղացիներ:

Իրադարձությունները տեղի են  ունենում 1919-21թթ. Սյունիքում:

ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Սյունյաց աշխարհ: Հանքեր: Հրապարակ: Հրապարակում՝ մեկ հարկանի շենք ընդարձակ դահ-լիճով, որտեղ գտնվում է Ազգային խորհրդի և Կապարգողթի զորքերի հրամանատարության շտաբ-զորակայանը:

Գործողությունները տեղի են ունենում միաժամանակ նաև հրապարակում: Շենքի ձախ կողմում՝ տան ցածր պատշգամբ աստիճաններով, աջ կողմից ետևի մասում՝ հանքախորշի մուտքը: Հորիզո-նում՝ Խուստուփ լեռը:

Ընդարձակ դահլիճում տեղի է ունենում Զանգեզուրի Ազգային խորհրդի և անգլիական միսիայի ղեկավար գեներալ Շատելվորդի բանակցությունը:

Բեմում են Ազգային խորհրդի նախագահ Սմբատ Մելիք Ստեփանյանը և Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ, գնդապետ, Սյունիքի զորքերի ժամա-նակավոր հրամանատարը:

ՍՄԲԱՏ ԲԵԿ — Անգլիական միսիայի ղեկավար գեներալ Շատելվորդը եկել է Սյունիք ստիպելու, որ Ազգային խորհուրդը ընդունի որոշում ենթարկ-վելու Ադրբեջանին: Նա ուժեղ ջանք ու միջոց է գործադրելու, որ համոզի Սյունյաց երկիրը հպա-տակեցնելու մեր թշնամի թուրքաց Ադրբեջանին: Գեներալը դիմելու է անշուշտ նաև ահաբեկելու միջոցին:

ԳՆԴԱՊԵՏ — Սյունիքից մեր զինված ուժերի հրամանատար, զորավար Անդրանիկի հեռանա-լուց հետո Ադրբեջանը և անգլիական գեներալը շտապում են օգտվել նրա բացակայությունից և ուժ գործադրել:

ՍՄԲԱՏ ԲԵԿ — Մեզ հայտնի է գեներալի այցելության նպատակը՝ Սյունիքը բռնակցել ու ենթարկեցնել Ադրբեջանին: Բայց մենք ունենք մեր վերջնական որոշումը և մեր միակ պատասխանը: Սյունյաց երկիրը ոչ մի դեպքում չի ենթարկվի Ադրբեջանին, մենք կպայքարենք մինչև վերջ: Ահա թե որն է մեր պատասխանը:

ԳՆԴԱՊԵՏ — Ահա,   ժամանում   է   անգլիական   միսիան, ընդառաջ գնանք դիմավորելու գեներա-լին:

(Հրապարակ է մտնում գեներալ Շատել-վորդը իր շքախմբով: Ամբատ բեկը և գնդապետը ընդառաջ են գնում և փոխանակում ողջույններ: Մտնում են դահլիճ: Զինված թիկնապահ խումբը մնում է շքամուտքի մոտ):

ԳԵՆԵՐԱԼ ՇԱՏԵԼՎՈՐԴ — Ի թիվս փոքր ազգությունների Անգլիայի համար առաջնակարգ տեղերից է բռնում հայերի հարցը, որ միշտ բարյացակամ են եղել Անգլիային, և դեռևս պատերազմից առաջ մտահոգություն էին պատճառում նրան: Անգլիան գիտե իր անելիքը և կատարածը հայության համար: Սյունիքի ու Ղարաբաղի տարածքում դեռևս չեն հաստատվել ընդհանուր կարգ ու կանոն: Պարզ ու հասկանալի է ձեր ցանկությունը՝ չճանաչել Ադրբեջանը: Աակայն ձեզ նաև պարզ պետք է լինի, որ ձեր լեռներում երկար ապրել չեք կարող, կտրված եք ամեն կողմից, փակ են բոլոր ճանապարհները՝ ներքևից Արաքսի ափից Օրդու-բադի և Նախիջևանի կողմից: Ունեք միայն մեկ ճանապարհ՝ Եվլախի: Ադրբեջանի գերիշխա-նությունը ընդունելուց, հասկանալի է, բաց կլինի միակ ճանապարհը, չընդունելուց՝ փակ, ուրեմն և փակ բոլոր կողմերից: Այդպես ապրել հնարավոր չէ: Այսօր ձեզ մոտ է անգլիական գլխավոր հրամանատարության գեներալը պարզաբանելու ձեր հակառակության անմիտ լինելը: Սակայն դուք փորձում եք նույնիսկ անգլիական զորքի առջևը կտրելու, անգլիական գեներալի ճանա-պարհը փակելու: Այդ հարցին կվերադառնամ հետո:

Այսօր-վաղը թուրքերի քոչը պիտի գա ինչպես միշտ իր տեղերը: Քոչը անպատճառ պիտի գա և թե ինչու՞, դուք պիտի հասկանաք: Դուք ընդդեմ պիտի կանգնեք Ադրբեջանի քոչին, որին ուղեկցելու են հնդիկ-անգլիական զորքերը: Ո՞վ պետք է պատաս-խան տա ձեզանից: Արդյոք ունե՞ք պատասխան: Այսօր ինձ կանգնեցրին Տեղ գյուղի մեջ Հայաստանի Հանրապետության անունից: Դուք  գիտե±ք,   թե   դա  ի՞նչ  է նշանակում: Հայաստանը, որպես պետություն, ձեր պաշտպանությունն, արդյոք, իր վրա վերցնո±ւմ է: Դուք գիտե±ք այդ:  Ոչ՛, երևի չգիտեք: Բայց պիտի իմանաք, որ ադրբեջանական կարգերին հակառակվելով դուք հակառակվում եք Անգլիային: Դուք ունե±ք պա-տասխան:

ՍՄԲԱՏ ԲԵԿ —  Գեներալ, դուք խոսեցիք, շատ հարցեր շոշափեցիք, կաշխատենք բավարար պատաս-խան տալ Ձեր հարցերին: Դեռևս պատերազմի ժամանակներից մեր այս փոքրիկ Սյունիքը ամեն միջոց գործադրելով՝ դեմ կանգնեց, թույլ չտվեց թուրքերին ոտք դնելու այստեղ և այնուհետև ետ էր մղում ադրբեջանական բոլոր ոտնձգութ-յունները: Եվ մեր երկրի վճիռն է, գեներալ, չկանգնել ոչ մի միջոցի առջև և թույլ չտալ Ադրբեջանին ոտք դնելու մեր երկիրը: Ադրբեջանի վարչակազմի մեջ մտնելը փակում է մեր երկրի բոլոր ճանապարհները` քոչի հարցում որևէ բանակցություն վարելու համար: Եթե այդ բանը ինքը` Ադրբեջանն է առաջարկում մեզ, ապա ամեն տեսակի ուժով ընդդիմանում է մեր ժողովուրդը՛ Ադրբեջանի, և՛ քոչի և ամեն ինչի հարցում: Ջոկ բան է, և հարցը բոլորովին կփոխվի, եթե երաշխավորվեն մեզ ազատ լինելու հակարակորդի ամեն մի ոտնձգությունից: Այն ժամանակ մենք համաձայնություն կտանք բանակցելու Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ որոշ ճանապարհներով նրանց տեղեր հատկացնելու համար, նույնիսկ երաշխավորելով հանգիստ կացություն:

ԳԵՆԵՐԱԼ — Այնուամենայնիվ, ադրբեջանական կարգերը պետք է մտնեն այստեղ: Այլ կերպ լինել չի կարող, վճիռը անխախտելի է: Դուք մտածո±ւմ եք, որ առանց Ադրբեջանի կառավարության ոչ մի ֆունկցիա չի կարող լուրջ հիմք ստանալ ձեր Սյունիքում: Այս հանգամանքներում այսպես ապ-րել հնարավոր չէ, ոչ մի ներմուծում չեք ունենա, ամեն տեղից կտրված կլինեք:

ԱՄԲԱՏ ԲԵԿ — Գեներալ, մեկընդմիշտ թող պարզ լինի ձեզ, որ Զանգեզուրը ինչ գնով էլ լինի, չի ըն-դունելու Ադրբեջանի վարչակարգը: Մեր սահ-մաններում Ադրբեջանի ոտք դնելը   կնշանակե երկիրը մատնել անարխիայի և հարկավ, այդ ժամանակ Սյունիքի շրջանային խորհուրդը կհրա-ժարվի հետագա պատասխանատվությունից: Մենք միայն մեկ ցանկություն ունենք, միացած, կպած մնալու Հայաստանի Հանրապետության հետ, կազմելու նրա մի մասը, և այդ նպատակի համար էլ մենք ոչ մի միջոցի առջև կանգ չենք առնի:

ԳԵՆԵՐԱԼ — Բայց Հայաստանի  Հանրապետությունը  ձեր դատը պաշտպանել չի կարող:

ԳՆԴԱՊԵՏ  — Ես պաշտոնապես հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը ձեռք չի քաշել Լեռնային Սյունիքից ու Արցախից, ընդհակա-ռակը, Հայաստանը այս երկրամասերը իր անբաժան մասն է համարում:

ԳԵՆԵՐԱԼ – Ուրեմն, ընդհանուր առմամբ, Սյունիքի հայությունը ոչ մի առնչություն չունի ընդհանուր հայության հետ, որոնք ընդհանրապես մեզ՝ անգլիացոց բարեկամ են: Ձեր ըմբոստությունը ձեզ սաստիկ կվնասե, գուցե և վնասե համայն հայությանը: Դուք այստեղ ըմոբոստանում եք Անգլիայի դեմ, դուք հանդգնում եք ճանապարհին կանգնեցնել անգլիական զրահամեքենան, անգլիական գեներալին, անգլիական զորավա-րին ուղեկցող զինվորներին, որոնց առջև խոնարհված է ամեն ինչ: Թող պարզ լինի ձեզ, որ Անգլիան վախ չունի, մահ չի ճանաչում, կատակ չի ընդունում: Անգլիան իր աերոպլաններով կարող է ծածկել և մթնեցնել ձեր երկիրը: Դուք գիտակցու՞մ եք ձեր արարքը, ունե՞ք որևէ պա-տասխան, կարո՞ղ եք պատասխանել:

ՍՄԲԱՏ ԲԵԿ֊ — Գեներալ, դուք ձեր հանդիմանական ճառով շատ եք վիրավորում մեզ՝ մի փոքրիկ բուռ ժողովրդի, աշխարհից կտրված, աշխարհից մոռացված, առյուծի պես մարտնչելով ամեն մի կողմից շրջապատված ընդհանուր թշնամիների դեմ, իր տան շեմին նա միշտ հառած է եղել աչքը, թե երբ կգա, երբ կերևա իր հսկաներից հսկա, մեծ դաշնակից եղբայր պետությունը, որ նա հայությանը հանգիստ տա: Դուք վիրավորում եք Սյունիքի հայությանը, որ ձեր զրահապատի առաջն է դուրս եկել ու ձեզ կանգնեցրել: Խնդրում եմ խոր մտածել,  գեներալ, մեր պահակը կարող էր ավելի խելացնոր քայլ արած լիներ: Միգուցե պահակին իմացրել են, որ ձեր ետևից գալիս են մեզ համար անտանելի և անընդունելի Ադրբեջա-նի ադմինիստրացիան ու թուրքական կարգերը: Գեներալ, գիտակցու՞մ եք, թե ինչ է կատարվում յուրաքանչյուր հայի մեջ այս րոպեիս… Մեր դաշնակիցը չպիտի ուզենա մեր շլնքին կապել մեր թշնամուն: Նա պարտավոր է որոնել, գտնել մի այլ ճանապարհ: Ծանր է լսել, որ մեր քայլերը Ադրբեջանին թշնամական վերաբերմունք եք համարում դեպի Անգլիան:

ԳԵՆԵՐԱԼ — Դուք կապ չունեք աշխարհի հետ և ոչ մի ճանապարհով: Այդպես ապրել չեք կարող: Այդ ձևով Հայաստանի հետ դուք նույնպես չեք կարող ոչ մի կերպ կապ ունենալ: Այսպիսի հանգա-մանքներում Նախիջևանը չի կարող բաց լինել ձեզ համար, չի լինի վաճառականական և ոչ մի ներմուծում: Մեր ծրագրում չկա այսպիսի փոքրիկ, խղճուկ պետություն ստեղծելը:

ՍՄԲԱՏ ԲԵԿ — Ավելացնեմ, գեներալ, մեր ցանկություն-ներն են միացած լինել ընդհանուր Հայաստանին: Եթե սպառված տեսնեք ձեր կողմից բոլոր միջոցները, երբ վեհաժողովը հրամայողական հայտներ մեզ, պարտավորեցնել մեր երկիրը մեզ չտալու, ուրիշին հատկացնելու, որքան էլ տանջված լինենք, որքան էլ փոքրաթիվ, Սյունիքի լեռնային արծիվները կպաշտպանեն իրենց բնօրրանը, իրենց սրբավայրերը, իրենց ազա-տությունն ու ինքնուրույնությունը:

ԳԵՆԵՐԱԼ — Այս երկրամասը Ադրբեջանին պատկանելը նախատեսված է վեհաժողովում:

ՍՄԲԱՏ ԲԵԿ — Գեներալ, տվեք մեզ գրավոր փաստաթուղթ հենց ձեր ստորագրությամբ, որ այժմյան վճիռը վեհաժողովի վճիռն է:

ԳԵՆԵՐԱԼ – Ոչ, այդպիսի փաստաթուղթ ինձ անհնարին է տալ:

ՍՄԲԱՏ ԲԵԿ — (կանգնած) Մենք բավարարված ենք զգում մեզ, գեներալ, մեր մեծ դաշնակիցը պար-տավոր Է իշխող դրությանը պաշտպան կանգնել:

ԳԵՆԵՐԱԼ — (երկար սպասելով) Ես կաշխատեմ ուր հարկն Է դիմել` թողնելու դրությունը այնպես, ինչպես կա, մինչև վեհաժողովի որոշումը:

Այժմ գանք երկրորդ հարցին: Այսօր ինձ կանգնեցրին Հայաստանի Հանրապետության անունից Տեղ գյուղում: Ես պահանջում եմ վաղը  ինձ հետ ուղարկելու այս գործում ներգործական դեր  խաղացողներին, այն  Է՝ Շիրինյանին և Հովսեփյանին:

ԳՆԴԱՊԵՏ — Գեներալ, դա թյուրիմացություն Էր, կխնդրեի անցնել, անուշադրության առնել այդ միջադեպը:

Տեղ գյուղի վաշտը ոչ մի կապ չի կարող ունենալ և առհասարակ անտեղի եմ գտնում հանդիմանությունը: Պարզ է, դա ընդդիմություն չի կարելի հաշվել, երբ մի կողմից սպան կանգնեց-նում Է ավտոմոբիլը, մյուս կողմից՝ պատվո ընդունելություն ցույց տալիս և բացում ճանապարհը:

ՍՄԲԱՏ ԲԵԿ – Գեներալ, խորհրդի կողմից կխնդրեի նկատի չառնել և անցնել այդ միջադեպը: Երևի սպային իմացրել էին, որ ձեր ետևից գալիս են Ադրբեջանի պաշտոնյաները կամ էլ ով գիտե ինչ:

ԳԵՆԵՐԱԼ — (խրոխտ) Ձեզ մոտ պաշտոնավարում Է ոմն Կալմակով ռուսահպատակ: Նա ևս պիտի ձերբա-կալվի և Շիրինյանի ու Հովսեփյանի հետ վաղը հանձնվի:

ԳՆԴԱՊԵՏ — Տեղ գյուղի միջադեպը ոչ մի առնչություն չունի Հայաստանի Հանրապետության հետ, մենք չգիտենք, թե ինչ հանգամանքնԵրում Է պատահել դեպքը:

ԳԵՆԵՐԱԼ — Առհասարակ հայտնի Է, որ Շիրինյանը և Հովսեփյանը անհանգիստ    մարդիկ են և այս կարգադրությունը անպայման պիտի կատարվի:

ԳՆԴԱՊԵՏ — Ընդամենը մի ժամ Է, ինչ այստեղ Է գեներալը, նա որտեղի±ց իմացավ նրանց անհանգիստ մարդ լինելը: Սպա Կալմակովը գեներալ Անդրանիկի բանակում Էր վերջերս: Ծառայություն է խնդրել և մտել տեղական գումարտակ:

ԳԵՆԵՐԱԼ — Ես ձեզ եմ հանձնարարում ձեռբակալել տալ Կալմակովին և վաղը հանձնել մեզ: Ես վաղը վեց անց կես ժամին ճանապարհվում եմ: Այնպես կարգադրեցեք, որ չուշացնեք: Վաղը պիտի Շուշի լինեմ, մյուս օրը՝ Թիֆլիս, երրորդ օրը՝ Պետ-րովսկ: Մնաք բարով, ձեր սարերը շատ գեղեցիկ են: Դուք այստեղ կապված, կտրված եք ամեն կողմից, չգիտեք ինչ է կատարվում աշխարհում…

ՍՄԲԱՏ ԲԵԿ — Գնացեք բարով:

(Գեներալ Շատելվորդը գնում է: Սմբատ բեկը և գեներալը նրան ուղեկցում և վերադառնում են):

ԳՆԴԱՊԵՏ — Անգլիական գեներալի հետ բանակցութ-յունը և դրան նախորդած իրադարձությունները մեզ հուշում է անմիջապես անցնել կոնկրետ գործողությունների: Ես կարծում եմ այլևս ուշացնել չի կարելի, անհրաժեշտ է այսօր իսկ անցնել երկրամասի ինքնապաշտպանությանը:

ՍՄԲԱՏ ԲԵԿ — Առանց ժամանակ իսկ կորցնելու անհա-պաղ  արձակել հրամանը:

ԳՆԴԱՊԵՏ — Կապարգողթի զորքերի հրամանատար Գարեգին Նժդեհը շուտով   կժամանի Սյունիք: Սյունիքի ինքնապաշտպանության համար դա ամենաանհրաժեշտ որոշումն է:

ՍՄԲԱՏ ԲԵԿ — Սյունյաց  աշխարհի վերև սև ամպեր  են կուտակվել:   Թուրքիայի և  Անգլիայի աջակցութ-յամբ Ադրբեջանը պատրաստվել է հարձակվելու և զավթելու Սյունիքը, ինչպես նաև խորամանկա-բար օգտվելու համայնավորների  պլաններից:   Սյունիքը  պետք  է փրկել ինչ գնով և ինչպես ուզում է լինի:

Реклама

Метки: , , , , , , , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: