ԴԱՎԹՅԱՆ ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ


Ծնվել է 1918թ. Կապանի շրջանի Վերին Հանդ գյուղում: Ստացել է 7-ամյա կրթություն: Աշխատանքին զուգընթաց զբաղվել է ինքնակրթությամբ և սովորել մասնագիտություն:

1939թ. զորակոչվել է բանակ, ծառայել հրետանային զորամասում և սովորել ռազմահետևակային ուսումնարանում:

1941թ. հունիսի 22-ին գերմանաֆաշիստական զավթիչների ուխտադրուժ հարձակումը դիմավորել է մարտական դիրքերում:

Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմի մարտերին, արիաբար մարտնչել թշնամու դեմ և ծանր վիրավորվել, կորցրել ոտքը, երկարատև բուժվել հիվանդանոցում: Արյունաքամ էր եղել, նրան հարկավոր էր արյուն ներարկել: Հիվանդանոցի վիրահատման բաժնի ավագ բուժքույր, կրտսեր լեյտենանտ Մարիա Գալանինան հոժարակամ իր արյունն է տալիս և փրկվում է ճակատային զինվորի կյանքը:

Պատերազմի հաղթանակից 37 տարի անց Կապանի շրջանային թերթից տեղեկանում է, որ Մարիա Գալանինան աշխատում է Կապան քաղաքի հիվանդանոցում: Պատերազմի հաշմանդամ Հմայակ Դավթյանը ապրում էր Երևան քաղաքում: Նույն օրը ինքնաթիռով հասնում է Կապան:

Հայրենական պատերազմի վետերանների ՚Մարտական փառքիՙ սրահում տեղի է ունենում նրանց սրտառուչ հանդիպումը:

Հմայակ Դավթյանը մահացել է 1987թ. Երևան քաղաքում:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: