ԴԱՎԹՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԻՍՐԱՅԵԼԻ


Ծնվել է 1914թ. Կապանի շրջանի Բեխ գյուղում: 1936թ. ուս. տարում ավարտել է միջնակարգ դպրոցը և աշխատել Բեխ գյուղի տարրական դպրոցի վարիչ-դասատու: 1937թ. կանչվել է հերթական զինվորական ծառայության հայկական հեծյալ գունդ, որտեղ սովորել է կրտսեր հրամանատարների դպրոցում, ապա տեղափոխվել Կիևի ռազմական Օկրուգ, ավարտել 56-րդ գնդի դպրոցը: 1939թ. մասնակցել է Արևմտյան Ուկրաինայի և Արևմտյան Բելոռուսիայի ազատագրմանը, 1939թ.

դեկտեմբերին` Ֆինլանդիայի պատերազմին, որտեղ 1940թ. հունվարին վիրավորվել է:

Զորացրվել է , վերադարձել Կապան, սկզբում աշխատել Կապանի հանքերի դպրոցում զինղեկ, այնուհետև 1941թ. ապրիլի 28-ին նշանակվել է շրջզինկոմիսարիատի 3-րդ բաժնի պետ և միաժամանակ աշխարհազորի հրամանատար: Նրան տրվել է կրտսեր լեյտենանտի կաչում:

1941թ. նոյեմբերի 27-ին զորակոչվել և սովորել է Թբիլիսիի կարճատև սպայական վերապատրաստական դասընթացում: Ավարտելուց հետո ստացել է ավագ լեյտենանտի կոչում: Նշանակվել է 405-րդ գնդում վաշտի հրամանատար: Մասնակցել է մարտերին, 1943թ. դեկտեմբերի  17-ին վիրավորվել է, բուժվել Նովոչերկասկ քաղաքի հոսպիտալում: Ծառայել է Ռոստովի սպայական պահեստային գնդում, 1944թ. հունվարին` գործող բանակում: 1945թ. մայիսի 17-ին վիրավորվել է, բուժվել Օմսկում: Զորացրվել է 1945թ. հուլիսին:

Պարգևատրվել է ՚Կարմիր աստղիՙ, ՚Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանիՙ շքանշաններով և մեդալներով:

Աշխատել է Կապանի պղնձահանքային կոմբինատի կադրերի բաժնի հրահանգիչ, արդյունաբերական բանկի տնօրեն, էլեկտրացանցի տնօրենի տեղակալ տնտեսական գծով, Քաջարանի բանմատ բաժնի պլանային, ապա առևտրի բաժնի պետ, կապանի քաղառի սննդի պահեստապետ:

1982թ. անցել է կենսաթոշակի:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: