ԴԱՎԹՅԱՆ ԱՆԱՀԻՏ ԱՐՍԵՆԻ


Ծնվել է 1921թ. Կապանի Չափնի գյուղում, գյուղացու ընտանիքում: Սկզբնական կրթությունը ստացել է Արծվանիկի դպրոցում, ապա սովորել և 1939թ. ավարտել է Կապանի մանկավարժական ուսումնարանը, ուսուցչական աշխատանքի անցել Արծվանիկի միջնակարգ դպրոցում:

1942թ. դեկտեմբերի 21-ին զորակոչվել է բանակ, ծառայել Հյուսիսային կովկասյան ռազմաճակատի 339-րդ հակաօդային

գնդի 3-րդ զորամասում, որպես կապավոր, մասնակցել Հյուսիսային Կովկասի մի շարք քաղաքների ու բնակավայրերի պաշտպանության մարտերին: Գրոզնի և Մոզդոկ քաղաքների պաշտպանության ընթացքում մարտական առաջադրանքերը հաջողությամբ կատարելու համար արժանացել է հրամանատարության շնորհակալությանը:

Մեծ հայրենականի հաղթական ավարտից հետո Անահիտ Դավթյանը վերադառնում է հայրենիք և անցնում մանկավարժական աշխատանքի` նախ հայրենի Չափնի գյուղի դպրոցում, ապա 1947թ. Կապան քաղաքի Արփիկ բանավանի 7-ամյա դպրոցում: 1971թ. տեղափոխվում է Կապան քաղաքի թիվ 7 միջնակարգ դպրոցը:

1976թ. անցել է կենսաթոշակի: Անահիտ Դավթյանի ամուսինը` Հովհաննես Հակոբյանը, Հայրենական մեծ պատերազմի վետերան էր և անվանի մանկավարժ, որդին` Յուրիկ Հակոբյանը, պատմության ուսուցիչ է քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցում և ակտիվ մասնակցություն է ցուցաբերում աշակերտության և երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության աշխատանքներին:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: