ԴԱՆԻԵԼՅԱՆ ԱՄՈՍ ԽՈՒԴԻԻ


Ամոս Դանիելյանը ծնվել է 1905թ. Մեղրու շրջանի Կալեր գյուղում: Մի քանի տարի հետո ընտանիքով տեղափոխվել են և բնակություն հաստատել Կապանի շրջանի Կեմանց գյուղում: Ստացել էր 9-ամյա կրթություն, սովորել դասընթացներում: Աշխատել է շրջանի Շիկահող գյուղխորհրդի գործկոմի նախագահ, Արծվանիկ գյուղի կոլտնտեսության նախագահ, անասնամթերքների շրջանային գրասենյակի պետ:

Ամոս Դանիելյանը 1941թ. զորակոչվել է բանակ, 388-րդ հրաձգային դիվիզիայում մասնակցել Ղրիմի համար մղվող պաշտպանական մարտերին: Հրաձգային դասակի, ապա վաշտի հրամանատար լեյտենանտ Ամոս Դանիելյանը հմտությամբ ու համարձակությամբ հակագրոհների ու պաշտպանական մարտերում ոչնչացրել է մի քանի տասնյակ հիտլերականների, հրդեհել, շարքից հանել երկու տանկ, զինամթերքով բեռնված ավտոմեքենա և հրետանային սարքեր:

Սևաստոպոլի պաշտպանության արյունահեղ մարտերում Ամոս Դանիելյանի վաշտը հաջողությամբ էր կատարում մարտական առաջադրանքները:

388-րդ հրաձգային դիվիզիայի վետերանների խորհրդի նախագահ,/նախկին/ Ս.Դ.Գաբուևը գրել է.

՚250 օր ու գիշեր հերոսական գարնիզոնը մարտնչել է մի քանի անգամ գերազանցող թշնամու ուժերի դեմ: Լեյտենանտ Ամոս Դանիելյանի վաշտի մարտիկները հերոսաբար էին կռվումՙ:

Նույն դիվիզիայի վետերանների խորհրդի նախագահ, գնդապետ Իվան Գրիգորևիչ Նիկոլաենկոն գրել է. ՚Մերձծովյան բանակի 388-րդ հրաձգային դիվիզիայում լեյտենանտ Ամոս Խուդիի Դանիելյանը մարտնչել է խիզախաբար: Թեժ մարտերից մեկում ծանր վիրավորվել է և գտնվում էր զինվորական հոսպիտալում: Այդ կրիտիկական պահին նրան Սևաստոպոլից տեղափոխելն անհնարին էր:

Ամենայն հավանականությամբ այնտեղ նա մահացել է: Ամոս Դանիելյանը թաղվել է Բալակալավսկի մայրուղու 5-րդ կմ շրջանում եղբայրական գերեզմանում: Ես  լեյտենանտ Ամոս Դանիելյանին լավ գիտեիՙ:

Եղբորն ուղարկած նամակում Ամոս Դանիելյանը գրել է.՚ Դանիել ջան, 17-րդ օրն է կռվում ենք թշնամու դեմ: Ֆաշիստ հիտլերականները անդադար ու անընդհատ գրոհում են: Բայց մեր մարտիկները քաջի պես կռվում ու դիմադրում են: Մենք մեր դիրքերից չենք նահանջում, պատասխանում ենք հակահարվածներով: Ոչնչացրել ենք հարյուրավոր ֆաշիստների, երկու տանկ և մի քանի ինքնագնաց հրետանային սարքերՙ:

Ա.Դանիելյանի չորս զավակները ընտանիք են կազմել, վառ են պահում նրա հիշատակը:

Ա.Դանիելյանի լուսանկարը փակցված է ՚Մարտական փառքի սրահումՙ:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: