ԴԱԴԱՅԱՆ ՊԵՏՐՈՍ ՍԱՐԳՍԻ


Պետրոս Դադայանը ծնվել է 1912թ. Գորիսում: Միջնակարգ կրթություն ստանալուց հետո մանկավարժական աշխատանք է կատարել  Սիսիանի Տոլորս, Գորիսի Շինուհայր, Խնձորեսկ գյուղերի դպրոցներում: 22 տարեկան հասակում 2 տարի ծառայել է հայկական 76-րդ հրաձգային դիվիզիայում: 1935թ. ընդունվել է Երևանի երկամյա

մանկավարժական ինստիտուտը, ավարտել այն և անցել մանկավարժական աշխատանքի:

1941թ. սեպտեմբերին մեկնել է գործող բանակ և մասնակցել Ղրիմում մղվող ճակատամարտերին: Կռվել է Կերչի և Ֆեոդոսիայի շրջանում, վիրավորվել և գերի է ընկել: Համակենտրոնացման ճամբարում գերի զինվորները ենթարկվում էին խոշտանգումների: Ազատագրվում է Ուկրաինան և գերիները փրկվում են, միանում կարմիր բանակի զորքերին: Պետրոս Դադայանը որպես հաշմանդամ ազատվել է բանակից և շարունակել մանկավարժական աշխատանքը Խանլարի շրջանում, ապա Էջմիածնի Ապագա գյուղի դպրոցներում մինչև կենսաթոշակի անցնելը:

Պարգևատրվել է ՚1941-45թթ. Հայրենական պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համարՙ և այլ մարտական հոբելյանական մեդալներով:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: