ԴԱԴԱՅԱՆ ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏԻ


ԳՈՒՍԱՆ ԱՇՈՏ

Գուսան Աշոտը ծնվել է 1907թ. Գորիսում: Հայրը զբաղվում էր խաշնարածությամբ: Փոքր հասակում Աշոտը գառներին էր արածացնում հանդերում ու սարերում օգնելով հորը: Սկզբնական կրթությունը ստացել է Գորիսում: Տասնչորս տարեկան հասակում մեկնել է Բաքվում ապրող ավագ եղբոր մոտ, սովորել բանվոր երիտասարդության դպրոցում: Աշոտը վաղ հասակում սովորել է սրինգ նվագել, այնուհետև սովորում է նաև քամանչա նվագել ու երգեր հորինել: Նա

օժտվել էր բնական ընդունակությամբ, սեր ուներ երգի ու երաժշտության նկատմամբ: Հայրենիքը ձգում էր նրան ու 1928թ. վերադարձել է Գորիս: Այդ ժամանակից էլ սկսվել է զբաղվել գուսանական արվեստով:

Սյունյաց լեռնաշխարհի գեղեցիկ բնությունը, մանկուց մորից զրկված պատանու անհուն սերը մոր նկատմամբ, հայրենիքի խոր զգացողությունը դարձել են գուսան Աշոտի ոգեշնչման աղբյուրը: Մշտական շրջագայությունները  Զանգեզուրի ու այլ շրջանների գյուղերում նոր ազդակ է հանդիսացել ու ոգևորություն հաղորդել գուսանին, ստեղծագործական ու կատարողական անմիջական շփումը ժողովրդի համար ստեղծագործելը Գուսանի ժողովրդականության հիմքը հանդիսացավ` սկսած նրա հորինած առաջին երգերից` ՚Աշուղ եմ…ՙ, այնուհետև ՚Մոր սերըՙ, ՚Զանգեզուրի բարի ծնունդՙ, ՚Սարվորի երգըՙ, ՚Սյունյաց սարերՙ, ՚Սարի սիրուն յարՙ, ՚Սերս վանքում Տաթևիՙ, ՚Հուշարձաններՙ և շատ հուզական ու հայրենասիրական երգեր:

Նրա ստեղծագործությունների առաջին գիրքը` ՚Գուսանական երգերՙ լույս է տեսել 1942թ., 1958թ.` ՚Գուսանի երգըՙ, 1971թ. ՚Սիրո կրակներՙ (վերջին երկուսը` նաև նոտագրված):

Գուսան Աշոտի երգերի մեծ ժողովրդականությունը մշտապես զգալի էր, նրա հուզումնալից երգերը կատարվում են հարսանիքներում, տարբեր հանդեսներում ու խնջույքներում, սգո արարողություններում, հնչում էր համերգային բեմերից:

Գուսան Աշոտը կազմել է համերգային խումբ, շրջագայել Հայաստանի բնակավայրերը, ինչպես և հանրապետությունից դուրս, ամենուր արժանացել մեծ ընդունելության: Հանրաճանաչ գուսանի երգերը կատարում էին Հայկական ժողովրդական երգի-պարի վաստակավոր համույթը, Սայաթ-Նովայի անվան գուսանական երգի համույթը, նրա երգերը հնչել են սփյուռքի հայաշատ համայնքներում:

1967թ. Գուսան Աշոտին շնորհվել է Հայաստանի ժողովրդական արտիստի պատվավոր կոչում:

Նրա երգերը ժողովրդի հետ կապրեն դարեր:

Реклама

Метки: , , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: