ԳՐԻԳՈՐՅԱՆ ԻՇԽԱՆ ԹԱԴԵՎՈՍԻ


Ծնվել է Կապանի շրջանի Շրվենանց գյուղում: Հայրը` Թադևոսը, տեղափոխվեց աշխատանքի Բաքվի նավթաշխարհը, որտեղ իր համագյուղացի Գասպար Տեր-Մարգարովը նրան ընդունեց աշխատանքի և բնակարան հատկացրեց բանվորական բնակելի շենքում: Այստեղ կային ինչպես իր համագյուղացիներից, այնպես էլ կապանցիներ, սիսիանցիներ,

գորիսեցիներ և մեղրեցիներ: Գասպար Տեր-Մարգարովը առանձին հոգատարություն էր ցուցաբերում Զանգեզուրցիների նկատմամբ:

Իշխան Գրիգորյանը ավարտել է միջնակարգ դպրոցը և միաժամանակ` երաժշտական ուսումնարանը: Մինչ պատերազմը ընդունվել էր կոնսերվատորիան, և արդեն ուներ ինքնուրույն երաժշտական ստեղծագործություններ: Երկրորդ կուրսից 1941թ. նոյեմբերի 22-ին մեկնել է ռազմաճակատ, 16-րդ բանակում մասնակցել Մոսկվայի պաշտպանությանը, այնուհետև Կուրսկի աղեղում մղված մարտերին, և զոհվել է հերոսի մահով:

Զինվորական թերթում ջերմ տողեր են նվիրել Իշխան Գրիգորյանին, որը ռազմական քայլերգեր էր սովորեցնում վաշտի մարտիկներին:

Նրա քույրը` Աննան, խնամքով պահպանել է եղբոր երաժշտական ստեղծագործությունների տետրերը, և մանկավարժական տեխնիկումում, որտեղ Աննան ռուսաց լեզու և գրականություն է դասավանդում, ուսանողները սովորել և կատարում էին նրա հորինած երգերը:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: