ԳՐԻԳՈՐՅԱՆ ԵՐՎԱՆԴ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԻ


Ծնվել է 1921թ. Կապանի շրջանի Ողջի գյուղում: Ավարտել է միջնակարգ դպրոցը:

1939թ. դեկտեմբերին զորակոչվել է բանակ և ծառայել Բրեստի ամրոցի կայազորում: Այստեղ գտնվում էին 84-րդ և 333-րդ գնդերը, որտեղ ծառայում էին շուրջ 100 կապանցիներ: Նրանցից շատերը սովորեցին և ավարտեցին կրտսեր հրամանատարական դպրոցը: Երվանդ Գրիգորյանը ևս նրանց հետ ավարտեց գնդի դպրոցը և ստանձնեց ջոկի

հրամանատարությունը: Ծառայության ժամանակ աչքի էր ընկնում օրինակելի կարգապահությամբ: Պատերազմի նախօրյակին հաճախ գերմանական լրտեսներ էին թափանցում սահմանամերձ շրջանները և տեղեկություններ հավաքում: Երվանդ Գրիգորյանը իր հերթապահության օրը կասկածում է կարմիր բանակայինի հագուստով մեկին և ձերբակալում: Զորամասի շտաբում քննության ընթացքում պարզվում է, որ գերմանական լրտես է: Օրինակելի ծառայության և աչալուրջ հերթապահության համար հրամանատարության կողմից ներկայացվում է պարգևատրման:

Երվանդ Գրիգորյանը մասնակցել է Բրեստի ամրոցի հերոսական պաշտպանությանը: Բրեստի ամրոցի զինվորները մեկ ամիս շրջապատման մեջ չեն հանձնվել: Ամրոցում գտնվող 79 կապանցիներից 56-ը հերոսական մահով զոհվեցին շրջապատման մեջ: Նրանցից մեկը Երվանդ Գրիգորյանն էր:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: