ԳՐԻԳՈՐՅԱՆ ԵՐՎԱՆԴ ԹԱԴԵՎՈՍԻ


Ծնվել է 1922թ. Կապանի շրջանի Շրվենանց գյուղում: Հայրը մեկնել էր Բաքու և աշխատանքի անցել, այնուհետև մշտական բնակություն հաստատել: Շրվենանց գյուղացի Թադևոսի երկու տղաները` Իշխանն ու Երվանդը ամռան հանգիստը անց էին կացնում Տանձավեր գեղեցկատես և անտառախիտ գյուղում` հորեղբոր, Դավիթ Գրիգորյանի տանը:

Նրանք գյուղացիների համար ուրախ համերգներ էին տալիս: Իշխանը նվագում էր, Երվանդը արտասանում էր իր գրած բանաստեղծությունները: Գյուղացիները սիրում էին նրանց:

Երվանդ Գրիգորյանը ավարտել է միջնակարգ դպրոցը և պատրաստվում էր ընդունվել համալսարանի բանասիրական ֆակուլտետը կամ մանկավարժական ինստիտուտի լեզվի ու գրականության բաժինը: Սակայն սկսվեց պատերազմը, և Երվանդ Գրիգորյանը զորակոչվեց բանակ: Մասնակցել է Հյուսիսային Կովկասի, Ստալինգրադի ռազմաճակատներում, ապա Մերձբալթիկայի ռազմաճակատներում, գերմանաֆաշիստական զավթիչների ջախջախման մարտերին 76-րդ հայկական /վերակազմավորվել է 51-րդ գվարդիական/ դիվիզիայում:

Զոհվել է հերոսական մարտերում 1944թ. հոկտեմբերին:

Իշխան և Երվանդ Գրիգորյանների հիշատակը հավերժացվել է Տանձավեր գյուղում կառուցված զոհվածների հուշարձանում, որի թանգարանում փակցված են նրանց լուսանկարները, հուշամատյանում գրված են նրանց անունները:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: