ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳՐԻԳՈՐ / ԳՐԻՇԱ/ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ


Ծնվել է 1915թ. Կապանի շրջանի Չափնի գյուղում: Մեկ տարեկան էր, երբ մահացավ հայրը: Դառն ու դժվար անցավ նրա մանկությունն ու պատանեկությունը: Սովորել է 7-ամյա դպրոցում, և միաժամանակ ցրիչի աշխատանք կատարել հիմնարկներում: Աշխատել է տպարանում գրաշար, միաժամանակ սովորել և ավարտել երեկոյան բաներիտ միջնակարգ

դպրոցը: Այնուհետև աշխատել շրջանային ՚Պղնձի համարՙ թերթի խմբագրությունում քարտուղար, սովորել և ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը, միաժամանակ աշխատել ՚Կոմունիստՙ թերթում որպես գրական աշխատող:

1941թ. զորակոչվել է գործող բանակ, 409-րդ հայկական հրաձգային դիվիզիայում մասնակցել Կովկասի ու ճակատամերձ շրջանների պաշտպանությանը մինչև 1942թ.: Հիվանդության պատճառով զորացրվել է, աշխատել Արծվանիկի միջնակարգ դպրոցի, Կապան քաղաքի թիվ 1 բաներիտ միջնակարգ դպրոցի տնօրեն, ռադիոհաղորդումների, ՚Պղնձի համարՙ թերթի խմբագիր, ընտրվել է նաև ՀԿԿ Կապանի շրջկոմի երկրորդ քարտուղար /1951-54թթ./ 1982թ. անցել է կենսաթոշակի:

Հայկական ԽՍՀ և ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ է:

Հայրենական մեծ պատերազմի վետերան Գ.Գրիգորյանը 1949-82թթ. որպես թերթի խմբագիր պատշաճ ուշադրություն է դարձրել մեծ հայրենականում կապանցիների մասնակցությանը և զոհված մարտիկների հիշատակի հավերժացմանը, երիտասարդության ռազմա-հայրենասիրական դաստիարակությանը:

Պարգևատրվել է ՚1941-45թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակիՙ, ՚Կովկասի պաշտպանությանՙ, մի շարք այլ մեդալներով, ՚Պատվո նշանՙ շքանշանով, ՚Աշխատանքի գերազանցությանՙ, ՚Աշխատանքիՙ և ՚Արիությանՙ մեդալներով, ՀԽՍՀ գերագույն խորհրդի նախագահության պատվոգրով:

Реклама

Метки: , , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: