ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ ՍԵՎԻԻ


գրող ԳԱՐԵԳԻՆ ՍԵՎՈՒՆՑ

Ծնվել է 1911թ. Գորիսի շրջանի Խնձորեսկ գյուղում:

Մանկությունն անցել է հայրենի գյուղում: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո մեկնել է Բաքու քաղաք, անցել աշխատանքի և միաժամանակ հեռակա սովորել մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետում:

Աշխատել է Բաքվում հայերեն լեզվով լույս տեսնող ՚Կոմունիստՙ թերթի խմբագրությունում: Այնուհետև ավարտել է Մոսկվայի համալսարանի կենսաբանական ֆակուլտետը:

Գարեգին Սևունցը զորակոչվել է կարմիր բանակ, սովորել ռազմաօդաչուական և սպայական դասընթացներում:

Զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո 1938-41թթ. աշխատել է Բաքվում լույս տեսնող ՚Սովետական գրողՙ ամսագրի խմբագիր:

1941թ. Հայրենական պատերազմի սկզբին զորակոչվել և մինչև 1945թ. մասնակցել է Մեծ հայրենականին:

Պատերազմի հաղթական ավարտից հետո վերադարձել է Երևան և աշխատել ՚Պիոներՙ ամսագրի խմբագիր, այնուհետև արտասահմանյան երկրների հետ բարեկամության և կուլտուրական կապի հայկական ընկերության նախագահ, Հայաստանի խորհրդային գրողների միության քարտուղար: Պատերազմական թեմաներով գրված նրա ՚Թեհրանՙ, ՚Գերիներՙ, ՚Պետական Գաղտնիքՙ վեպերը և մի քանի այլ երկեր արժանացել են լայն ճանաչման: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով:

Գարեգին Սևունցը պարգևատրվել է շքանշաններով ու մեդալներով:

Մահացել է 1969թ.:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: