ԳՐԻԳՈՐՅԱՆ ԲԱԳՐԱՏ ԱԹԱՆԵՍԻ


Ծնվել է Կապանի շրջանի Շիկահող գյուղում 1913թ.:

Ութ տարեկանից զրկվել է հորից, 14 տարեկանից` մորից: Ապրել է եղբոր խնամքի տակ: 15 տարեկանից աշխատել է երկաթուղային վերանորոգման գծերում: Կարմիր բանակում ծառայությունն ավարտելուց հետո աշխատանքի է անցել

Կապանի լեռնահանքային կոմբինատի 5-6-րդ հանքում, որպես հորատող:

1941թ. հունիսի 23-ին` պատերազմը սկսելու առաջին օրը, զորակոչվել է բանակ և մասնակցել Հայրենական մեծ պատերազմի ահեղ մարտերին: Բագրատ Գրիգորյանի վերջին նամակը ստացվել է Հյուսիսային Կովկասի ռազմաճակատից` Մոզդոկից:

Զինկոմիսարիատից հարազատներին հանձնվեց ՚սև թուղթըՙ, որտեղ հայտնվում է. ՚Բագրատ Աթայի Գրիգորյանը գերմանաֆաշիստական զավթիչների դեմ մղված մարտերում 1942թ. դեկտեմբերի 12-ին զոհվել է խիզախի մահովՙ:

Բագրատ Գրիգորյանը ամուսնացած էր, ուներ երկու տղա` Ալյոշան և Միշան: Տղան ծնվել է հոր ռազմաճակատ մեկնելուց 3 ամիս հետո: Ալյոշան մեծացավ և շարունակեց հոր աշխատանքը` Կապանի լեռնահանքային կոմբինատում, աշխատեց հորատող, դարձավ առաջավոր, պարգևատրվեց, ընտրվեց ՀԽՍՀ գերագույն խորհրդի պատգամավոր: Միշան ՊՏՈՒ-ում մեխանիզատորներ ու մասնագետներ էր պատրաստում լեռնահանքային արդյունաբերության համար:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: