ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ ՀԱԿՈԲԻ


Արտավազդ Հակոբի Գրիգորյանը ծնվել է 1920թ. Գորիսի Խոտ գյուղում: Ավարտել է մանկավարժական ուսումնարանը և աշխատել Բարձրավան ու Խոտ գյուղերի դպրոցներում:

Զորակոչվել է բանակ, սովորել հրամանատարական կարճատև դասընթացում և ստացել կրտսեր լեյտենանտի կոչում: 1942թ. նոյեմբերից մասնակցել է Կովկասի պաշտպանությանը Օրջոնիկիձեի ուղղությամբ: Այնուհետև որպես վաշտի

կոմերիտմիության կազմակերպության քարտուղար Արևմտյան Ուկրաինայի ռազմաճակատից նրան 1942թ. ուղարկում են սովորելու ռազմական դպրոցում:

1944թ. Գրիգորյանը նշանակվել է դասակի հրամանատար: Նրա դասակը ընկնում է տանկերի հարձակման տակ: Գրիգորյանի դասակը ծանր դրության մեջ չի նահանջել և շարքից հանել է հինգ տանկ: Դասակի հրամանատարը ծանր վիրավորվել է: Ցուցաբերած համարձակության ու խիզախության համար Արտավազդ Գրիգորյանը պարգևատրվել է փառքի 3-րդ աստիճանի շքանշանով:

1945թ. ապրիլին ազատվել է բանակից և վերադարձել հայրենի գյուղ: Մանկավարժական աշխատանքին զուգընթաց ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտը: Հայոց լեզու և գրականություն է դասավանդել Գորիսի մանկավարժական ուսումնարանում և թիվ 3 միջնակարգ դպրոցում:

Այնուհետև նշանակվել է Գորիսի լուսավորության աշխատողների տան դիրեկտոր:

Պարգևատրվել է մարտական շքանշաններով և մեդալներով:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: