ԳՅՈՒՆԱՇՅԱՆ ԱՇՈՏ ԱՐՇԱԿԻ


Ծնվել է 1910թ. Ղարսում: Թուրքերի կողմից կազմակերպված հայերի ցեղասպանության տարիներին ծնողները զոհվել են: Աշոտ Գյունաշյանը Գյումրիի մանկատանը մի քանի տարի մնալուց հետո տեղափոխվել է Կապան, աշխատել հանքերում բանվոր, այնուհետև պղնձահանքային կոմբինատի ավտոպարկում` ավտովարորդ:

1941թ. հունիսի 24-ին մի խումբ ավտովարորդներ Կապանից զորակոչվել են բանակ, մեկնել Նախիջևան 76-րդ հայական լեռնահրաձգային դիվիզիայի կազմում 1941թ. օգոստոսի 25-ին ավտոմեքենաներով Ջուղայի կամրջով անցել Արաքսը,

տեղափոխելով զինվորներին Իրանի Թավրիզ քաղաքը:

76-րդ դիվիզիան մեկնեց Հարավ-արևմտյան ռազմաճակատ և մարտերի մեջ մտավ Պոլտավայի ուղղությունում:14-րդ առանձին ավտոդիվիզիոն վարորդ Աշոտ Գյունաշյանը արկեր էր տեղափոխում ռազմաճակատի առաջին գիծը: Ավտոմեքենան հաճախ գնդակոծության էր ենթարկվում, բայց հմուտ վարորդ ու քաջ զինվորը կարողանում էր անվնաս արկերը հասցնել հրետանավորներին: Նման մի երթի պահին հանդիպում է պաշտպանության գիծը ճեղքած գերմանական տանկերի: Ավտոմեքենան ետ շրջել ու վերադառնալ չէր կարող: Մեծ արագությամբ մտնում է անտառ և ավտոմեքենան թաքցնում այնտեղ: Այնուհետև հարմար պահի ռազմամթերքը բարձած ավտոմեքենայով թշնամու գրաված դիրքերով անցնում յուրայինների մոտ: 76-րդ դիվիզիայի մարտական թերթում Հրաչյա Քոչարը գրել է. մարտական առաջադրանք կատարելու ընթացքում վնասվել է ավտոմեքենաներից մեկի շարժիչը: Մեխանիկ-վարորդ Ա.Գյունաշյանը գիշերը արագ վերացնում է անսարքությունը և վարորդ Խերանյանը ժամանակին կատարում է առաջադրանքը:

1942թ. հուլիսից 1943թ. փետրվար Ա.Գյունաշյանը մասնակցել է Ստալինգրադի ճակատամարտին, նա հակառակորդի հրետակոծության ու ռմբակոծության տակ ականներ էր հասցնում ՚Կատյուշաներինՙ: Այդ մարտերից մեկում վիրավորվել է ձեռքից, բայց ավտոմեքենան բեռով տեղ է հասցրել: Աշոտ Գյունաշյանը մասնակցել է Կուրսկի ճակատամարտին 1943թ. հուլիս-օգոստոս ամիսներին, Վիտեբսկ, Պոլոցկ, Դաուգավպիլսի, Շաուլյայ քաղաքների ազատագրման մարտերին, առաջին մերձբալթյան ռազմաճակատում վերակազմված 51-րդ գվարդիական հրաձգային դիվիզիայում:

Խիզախ վարորդ-զինվորը հաղթանակից հետո վերադարձավ հայրենիք, մասնակցեց Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի կառուցման աշխատանքներին, Կապանում վարորդական կադրերի պատրաստմանը: Նրա անվամբ մի աղբյուր կա Կապան-Քաջարան ավտոխճուղում: Աշոտ Գյունաշյանը պարգևատրվել է ՚Խիզախության համարՙ, ՚Մարտական ծառայության համարՙ, ՚Ստալինգրադի պաշտպանության համարՙ և ՚1941-45թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակիՙ մեդալներով:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: