ԳԵՎՈՐԳՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ


Կարապետ Հարությունի Գևորգյանը ծնվել է 1925թ. Եղեգնաձորի Վերնաշեն գյուղում: 1942թ. ավարտել է միջնակարգ դպրոցը և աշխատել պիոներական ավագ տեսուչ և ուսուցիչ Շատին և Գետափ գյուղերի դպրոցներում: 1943թ. մեկնել է գործող բանակ, պանտոնային կամրջաշինարարական զորամասերում մասնակցել է Հայրենական պատերազմի ահեղ մարտերին: Հակառակորդի ռմբակոծության տակ պանտոնային կամուրջներ էին անցկացնում մեր հարձակվող

զորամասերի գետանցման համար: Օդերի վրա կամուրջ անցկացնելու պահին ռմբակոծությունից խափանվում է էլեկտրականությունը: Քաջ սակրավոր-մարտիկ Կարապետ Գևորգյանը դիմում է համարձակ քայլի, լողալով անցնում է մեծ լայնություն ունեցող գետը և ապահովում էլեկտրականությունը: Ստորաբաժանումը ժամանակին ավարտում է պանտոնային կամրջի անցկացումը: Կարապետ Գևորգյանը պարգևատրվում է փառքի 3-րդ աստիճանի շքանշանով: Նա մարտերով անցել է Ռումինիայով, Հունգարիայով, Չեխոսլովակիայով և Ավստրիայով:

Պատերազմի ավարտից հետո զորացրվել և մանկավարժական աշխատանքի է անցել Եղեգնաձորի գյուղերի դպրոցներում, դասավանդել է հայոց լեզու և գրականություն:

Պարգևատրվել է բազմաթիվ մարտական ու հոբելյանական մեդալներով:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: