ԳԱՍՊԱՐՅԱՆ ՍԵՐԳԵՅ ԳՐԻԳՈՐԻ


Սերգեյ Գասպարյանը ծնվել է 1924թ. Սիսիանի շրջանի Տոլորս գյուղում: Սովորել և ավարտել է Երևանի հատուկ միջնակարգ դպրոցը և 1942թ. կամավոր մեկնել բանակ, ընդունվել ռազմաօդային ուժերի տեխնիկումը: Այն չավարտած մոբիլիզացվում  և 52-րդ հատուկ հրաձգային կազմում 1942թ. դեկտեմբերի վերջին մեկնում է ռազմաճակատ,

մասնակցում Սալսի, Բատույսկ, Դոնի Ռոստով քաղաքների ու մի շարք բնակավայրերի համար մղված մարտերին: Գրոհներից մեկում ծանր վիրավորվել է, տեղափոխվել հոսպիտալ: 1942թ. սեպտեմբերին աջ թևից զրկված քաջարի զինվորը ազատվել է բանակից:

Սերգեյ Գրիգորի Գասպարյանը ռազմաճակատում ցուցաբերած մարտական սխրագործության համար պարգևատրվել է կարմիր աստղի շքանշանով:

Սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը և աշխատել Արտաշատի շրջկենտրոնի միջնակարգ դպրոցում ուսուցիչ: Այնուհետև դասավանդել է Արտաշատի բաներիտ միջնակարգ հանրակրթական և Շահումյան գյուղի միջնակարգ դպրոցներում:

Պատերազմի վետերանի կուրծքը զարդարված է շքանշաններով և մարտական մի շարք մեդալներով:

Метки: , ,

Оставьте комментарий