ԳԵՎՈՐԳՅԱՆ ՍՏԵՓԱՆՈՍ ԳԻՆՈՍԻ


Ծնվել է 1924թ. դեկտեմբերի 2-ին Կապանի Քաջարան գյուղում, հանքագործ բանվորի ընտանիքում: Ավարտել է Ողջի գյուղի միջնակարգ դպրոցը: 1942թ. դեկտեմբերի 23-ին զորակոչվել է բանակ, ծառայել 89-րդ հայկական հրաձգային դիվիզիայում, 550-րդ հատուկ քիմիական վաշտում որպես քիմիկ: 89-րդ հրաձգային դիվիզիայում մարտական գործողություններին մասնակցել է Հյուսիսային Կովկասից մինչև Բեռլին:

Քիմ.վաշտի մասնագետները վարժեցնում էին մարտիկներին: Ս.Գևորգյանը Կերչում կատարել է հանձնարարություններ` մարտիկներին քիմիական պաշտպանության, հակագազի օգտագործման, Օդերի մոտ ծխածածկույթների ստեղծման ուղղությամբ: Մարտական ծառայությունների համար պարգևատրվել է Կարմիր աստղի, Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով, մարտական մի քանի մեդալներով:

Հաղթանակից հետո ծառայել է բանակում մինչև 1947թ.: Զորացրվելուց հետո աշխատել է Քաջարանի շինարարական տրեստում որպես փականագործ, հետախուզական ֆլոտացիոն ֆաբրիկան գործարկելուց հետո` հերթափոխի պետ: 1967թ. ընտրվել է Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի արհմիության կոմիտեի նախագահ:

1973թ. նշանակվել է ֆաբրիկայի հարստացման տեղամասի պետ, 1975թ. ֆաբրիկայի պետի տնտեսական գծով տեղակալ: 1992թ. անցել է կենսաթոշակի:

Պարգևատրվել է ՚Պատվո նշանՙ շքանշանով, հաղթանակի 50-ամյակին Մոսկվայում մասնակցել է հաղթանակի հանդիսությանը` սև և գունավոր մետալուրգիայի աշխատողների պատվիրակության կազմում:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: