ԳԵՎՈՐԳՅԱՆ ՍՄԲԱՏ ՊԱՊԻԻ


Ծնվել է 1914թ. Կապանի շրջանի Կավարտ գյուղում /այժմ բանավան/: Ստացել է միջնակարգ կրթություն, ապա սովորել քաղաքական դասընթացում: Աշխատել է կոմկուսի Կապանի շրջկոմում պրոպագանդայի ու ագիտացիայի բաժնում, այնուհետև շրջանային զինկոմիսարիատում:

1936թ. զորակոչվել ու ծառայել է հայկական ազգային դիվիզիայում, սովորել ու ավարտել է ռազմական դպրոցը, ստացել լեյտենանտի զինվորական կոչում:

1941թ. զորակոչվել է կարմիր բանակ և 89-րդ հայկական հրաձգային դիվիզիայում Հյուսիսային կովկասի ռազմաճակատում մասնակցել մարտերին որպես դասակի, ապա վաշտի հրամանատար:

Լեյտենանտ Սմբատ Գևորգյանը ֆաշիստական զավթիչների դեմ մղված մարտերում ցուցաբերել է հմտություն ու համարձակություն, նրա հրամանատարությամբ հրաձգային վաշտի զինվորները արիաբար մարտնչել են թշնամու դեմ, ոչնչացրել տասնյակ հիտլերականների ու մարտական տեխնիկա:

Խիզախ հրամանատար Սմբատ Գևորգյանը զոհվել է մարտերից մեկում 1942թ.:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: