ԳԵՎՈՐԳՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՎԱՐԴԱՆԻ


Սարգիս Գևորգյանը ծնվել է 1912թ. Կապանի շրջանի Կաթնառատ գյուղում: Թերի միջնակարգ կրթությունը ստացել է հայրենի գյուղում:

1933-36թթ. ծառայել է կարմիր բանակում, Հայկական հեծյալ գնդի գնդացրային  էսկադրոնում որպես գնդացրորդ: Աշխատել է հայրենի գյուղի կոլտնտեսությունում:

Հայրենական Մեծ պատերազմի սկզբից` 1941թ. հունիսի 27-ին զորակոչվել է բանակ, ծառայել Նախիջևանում, 76-րդ հրաձգային դիվիզիայի կազմում, եղել Իրանում, Մակու և Թավրիզ քաղաքներում, այնուհետև տեղափոխվել Արևմտյան ռազմաճակատ: Սակրավոր Սարգիս Գևորգյանը 1941թ. օգոստոս-հոկտեմբեր ամիսներին մասնակցել է մարտերին Պոլտավայի ուղղությամբ, որտեղ ծանր վիրավորվել է գլխից, կորցրել տեսողությունը: Բուժվել է Արտեմովսկ, Կրասնոդար և Արմավիր զինվորական հոսպիտալներում, 1615-րդ հոսպիտալից որպես հաշմանդամի զորացրվել 1942թ. հունվարին:

Աշխատել է Կաթնառատ գյուղի կոլտնտեսությունում պահեստապետ, գյուղխորհրդի գործկոմի նախագահ մինչև 1962թ. այնուհետև տեղափոխվել ու աշխատել Քաջարանի շինարարական ու արդյունաբերական ձեռնարկություններում, ընտանիքով բնակվել  Քաջարան քաղաքում:

Պատերազմի 1-ին խմբի հաշմանդամ Սարգիս Գևորգյանը կնոջ մահից հետո ապրել է 26 տարի իր միակ դուստր Էլեոնորայի խնամքի տակ: Էլեոնորան աշխատել է շրջխորհրդի գործկոմում, այժմ աշխատում է Սյունիքի մարզպետարանում, ունի երեք երեխաներ:

Սարգիս Գևորգյանը պարգևատրվել է ՚1941-45թթ. Հայրենական պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակիՙ և մի շարք հոբելյանական մեդալներով և ՚Հայրենական պատերազմի առաջին աստիճանիՙ շքանշանով:

Մահացել է 1999թ.:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: