ԳԵՎՈՐԳՅԱՆ ԼԵՎՈՆ ԴԱՎԻԹԻ


Ծնվել է 1912թ. Կապանի շրջանի Քաջարան գյուղում: Ուներ միջնակարգ կրթություն, կոմկուսի անդամ էր 1940թ.:

1941թ. օգոստոսի 18-ին զորակոչվել է բանակ` 110 հրաձգային դիվիզիա: Քութայիսում ռազմավարժական ծառայությունից հետո 1941թ. նոյեմբերին 123-րդ հրաձգային դիվիզիայի 104-րդ գնդում մասնակցել է Կուրսկի

ճակատամարտին: Իր ինքնակենսագրության մեջ Լևոն Գևորգյանը գրել է. ՚ Կուրսկի ռազմաճակատում մասնակցել եմ գրոհներին ընդամենը 11 օր և 12-րդ օրը` 1943թ. դեկտեմբերի 3-ին ծանր վիրավորվել եմ: Տեղափոխվել եմ հիվանդանոց, որտեղից էլ ազատվել եմ ծառայությունիցՙ:

Զորացրվելուց հետո աշխատել է Քաջարան գյուղի կոլտնտեսության հաշվապահ, իսկ հետո` կոլտնտեսության նախագահ: 1953թ. մինչև 1974թ. աշխատել է Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատում հարստացուցիչ ֆաբրիկայի պետի տեղակալ:

Անցել է կենսաթոշակի:

Լևոն Դավթի Գևորգյանը բացառիկ պարզասիրտ  ընկեր էր, սիրում էր տեղական ազգային ճաշատեսակներով հյուրասիրել թոշակառու վետերաններին: Նա անկեղծ ու ճշմարտախոս էր, այդ պատճառով սիրելի էր բոլորի համար:

Կենսաթոշակի անցնելուց հետո ապրում էր Կապան քաղաքում, բայց միշտ ասում էր ՚Մահս որ գա, գնալու եմ Քաջարան, իմ հայրենիքըՙ: Այդպես էլ եղավ:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: