ԳԱՍՊԱՐՅԱՆ ՅԱԶԻԲԵԿ ՄԵԼՔՈՆԻ


Յազիբեկ Գասպարյանը ծնվել է 1922թ. Վայքի Գորադիզ գյուղում: Ավարտել է Երևանի մանկավարժական ուսումնարանը 1939-40թթ. ուստարում աշխատել  Գորադիզի 7-ամյա դպրոցում ուսուցիչ: Իր սիրած մասնագիտությանը նվիրված ուսուցիչը արագորեն ճանաչում է ստացել: 1941թ. ապրիլին զորակոչվել է բանակ և սովորել ու ավարտել Վլադիմիր քաղաքի հետևակային ուսումնարանը և որպես ականանետային դասակի հրամանատար 30-րդ բրիգադում մասնակցել

գերմանաֆաշիստական զորքերի ջախջախմանը: 1943թ. Ռժև քաղաքի համար մղված մարտում վիրավորվել է, բայց շարունակել է կրակ թափել թշնամու վրա: Նրա սխրագործությունն աննկատ չմնաց: Վիրավորվել էր ոտքից, հոսպիտալում բուժվելուց հետո շարունակել է մարտնչել ռազմաճակատում մինչև պատերազմի հաղթանակը: Յազիբեկ Գասպարյանը մարտերում հանդես բերած սխրանքների ու լավագույն ծառայության համար պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով ու արժանացել փոխգնդապետի զինվորական կոչման:

Պատերազմից հետո շարունակել է ծառայությունը բանակում և հեռակա սովորել համամիութենական իրավաբանական ինստիտուտում: Հետագայում զորացրվելուց հետո աշխատանքի է անցել դատախազական մարմիններում և փաստաբանական կոլեգիայում ու իրավաբանական կոնսուլտացիայում:

Հայրենական մեծ պատերազմի ակտիվ մասնակից փոխգնդապետ Յազիբեկ Գասպարյանի ծառայությունը արժանացել է բարձր պարգևների` շքանշանների ու մարտական մի շարք մեդալների:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: