ԳԱՍՊԱՐՅԱՆ ՄԻՇԱ / ՄԻՔԱՅԵԼ/ ԱՐԱՄԻ


Ծնվել է Կապան քաղաքում, ծառայողի ընտանիքում: Սովորել է քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցում: 1943թ. մայիսին դպրոցի 10-րդ դասարանցի 5 պատանիներ դիմում են զինկոմիսարիատին և կամավոր մեկնում ռազմաճակատ: Նրանց հետ էր Միքայել Գասպարյանը:

Մայիսի 18-ին Կապանի երկաթուղային կայարանում նրանց ճանապարհելու էին եկել դպրոցի աշակերտներն ու հարազատները: Նրանց հայրենասիրական օրինակը ոգեշնչեց պատանիներին, որոնք նույնպես ցանկություն հայտնեցին կամավոր մեկնել ռազմաճակատ` իրենց հայրերի և եղբայրների հետ մարտնչել թշնամու դեմ: Երևանի հավաքակայանից Կապանցի հինգ պատանիներին ուղարկում են Քանաքեռի ռազմական ուսումնարան, սակայն շուտով նրանց խնդրանքով որպես կամավորականների ուղարկում են ռազմաճակատ: Ռազմաճակատից ուղարկված նամակներում Միշա Գասպարյանը հաղորդում է Ղրիմի մարտերում կապանցիների քաջության մասին, այնուհետև գրում է, որ վիրավորվել է, բայց արագ ապաքինվելուց հետո նորից ճակատում է` իր մարտական ընկերների մոտ: 1944թ. հունիսի 1-ի նամակում հայտնում է, որ երկրորդ անգամ է վիրավորվել: Սակայն արդեն առողջացել է, այժմ գտնվում է ճակատում և պատրաստվում են հարձակման: Դա նրա վերջին նամակն էր: Միշա Գասպարյանը քաջի մահով ընկավ 1944թ. հունիսի 10-ին Սևաստոպոլի մոտերքում,  Չարչուն գյուղի ազատագրման մարտերում:

Реклама

Метки: , , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: