ԳԱԼԱՆԻՆԱ ՄԱՐԻԱ ՅԱԿՈՎԼԵՎՆԱ


Մարիա Յակովլևնա Գալանինան 1939թ. ավարտել է ֆելդշերա-մանկաբարձական ուսումնարանը, պատերազմի 2-րդ օրը ներկայացել զինկոմիսարիատ և զորակոչվել բանակ: Զինծառայությունը 1941-45թթ. անցել է էվակուացիոն հոսպիտալներում` սկզբից բուժքույր, ապա ավագ քույր վիրահատման բաժանմունքում:

Բժշկական ծառայության կրտսեր լեյտենանտ Մարիան հարյուրավոր մարդկանց կյանք է փրկել: Նա նաև հանդիսանում էր դոնոր: Ահա ինչ է գրում Մարիային Ղազախստանից Հայրենական մեծ պատերազմի մասնակից Գ. Խուրասկուլովը. ՚Ես ձեզ չեմ մոռացել, ցանկանում եմ նորից և նորից շնորհակալություն  հայտնել ռուս հասարակ կնոջը, որի արյունը ինձ պարգևել է կյանք: Երբեք չեմ մոռանա այն, որ իմ երակներում հոսում է ձեր արյունը, նորից ընդունեք իմ խորին շնորհակալությունըՙ:

Առաջին անգամ նա իր արյունը տվել է 1941թ.: Ռազմաճակատից հոսպիտալ էին բերել ծանր, արյունաքամ զինվորներ: Վիրահատման ժամանակ խիստ անհրաժեշտ էր լինում արյուն ներարկելը: Նրանցից շատերին կյանք է պարգևել Մարիա Յակովլևնան: Նրան 1944թ. շնորհվել է ՍՍՀՄ վաստակավոր Դոնորի պատվավոր կոչում: Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Մարիան տվեց 15 լիտր արյուն, իսկ ետպատերազմյան տարիներին` 10 լիտր: Մարիա Յակովլևնան ամուսնացել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից, եռակի շքանշանակիր կապիտան Միքայել Դավթի Մկրտչյանի հետ, աշխատել Կապանի կենտրոնական հիվանդանոցի ֆիզիոթերապևտիկ բաժանմունքի ավագ բուժքույր և ակտիվ մասնակցություն ունեցել երիտասարդության հայրենասիրական և ինտերնացիոնալ դաստիարակության գործում:

Պարգևատրվել է ՚1941-45թթ. Հայրենական պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համարՙ, մարտական, հոբելյանական մի շարք մեդալներով և ՚Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանիՙ շքանշանով:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: