ԲԱՐՍԵՂՅԱՆ ԵՐԵՄ ԵՓՐԵՄԻ


Ծնվել է 1903թ. Կապանի շրջանի Արծվանիկ գյուղում: Վաղ հասակից աշխատանքի է անցել Կապանի պղնձահանքային կոմբինատում, 10 տարուց ավելի աշխատել է Շահումյանի անվան հանքում, որպես հորատող: Համագյուղացիների պահանջով վերադարձել է հայրենի գյուղ, աշխատել կոլտնտեսությունում, դաշտավարական բրիգադավար ու կուսակցական կազմակերպիչ: 1938թ. ընտրվել է Արծվանիկի կոլտնտեսության նախագահ:

Սկսվեց Հայրենական պատերազմը, գյուղից շատերը մեկնեցին ռազմաճակատ: Մի օր բանակ մեկնող հայրենակիցներին ճանապարհ դնելուց հետո Երեմը մտախոհ վերադարձավ ու կնոջն ասաց. Աշխեն, ես նույնպես պետք է մեկնեմ բանակ, իմ տեղը ռազմի դաշտում է, իմ ընկերների կողքին: Հաջորդ օրը ներկայացավ զինկոմիսարիատ: 1942թ. փետրվարն էր: Երեմ Բարսեղյանը Հայկական 76-րդ / 51-րդ գվարդիական/ հրաձգային դիվիզիայում մասնակցել է Ստալինգրադի հերոսական պաշտպանությանը, Խարկով քաղաքի և բազմաթիվ բնակավայրերի ազատագրման համար մղված մարտերին: Հակառակորդը պաշտպանական ամուր դիրք էր գրավել Բերեյկա գյուղի հատվածում: Մարտական առաջադրանք էր տրված գրավել Բերեյկան, համագործակցել Բերեզովկա և Պերվոմայսկ բնակավայրերի շրջանում գտնվող մեր զորամասերի հետ և միանալ Խարկովը ազատագրող զորամիավորումներին: Հակատանկային զորամասի մարտիկները, նրանց հետ սերժանտ Երեմ Բարսեղյանը, հարմար դիրք են գրավում և դիպուկ համազարկով շարքից հանում են առաջին երկու տանկերը: Տանկերը բոցավառվում են, մյուս տանկերը ետ են նահանջում: Թշնամին դուրս շպրտվեց Բերեյկաից: Այդ մարտերում 1943թ. սեպտեմբերի 3-ին զոհվեց սերժանտ Երեմ Բարսեղյանը:

Պատերազմի ավարտից 30 տարի հետո Արծվանիկի գյուղխորհրդի հասցեով նամակ ստացվեց Լենինականի թիվ 23 դպրոցի ՚Կայծՙ պատանի հետախույզների խմբի ղեկավար ուսուցիչ Դ. Մաթևոսյանը տեղեկացնում է, որ Պերվոմայսկի շրջանի Բերեյկա գյուղի եղբայրական գերեզմանում թաղված մարտիկների հետ է հանգչում նաև Արծվանիկցի Երեմ Բարսեղյանը:

Հարազատները 1978թ. այցի գնացին և ծաղկեպսակ դրեցին քաջակորով զինվորի` Երեմ Բարսեղյանի գերեզմանին:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: