ԲԱԼՅԱՆ ԱՐԱՄ ԱՐՏԵՄԻ


Արամ Արտեմի Բալայանը ծնվել է 1918թ. Սիսիանի Բռնակոթ գյուղում: Ավարտել է մանկավարժական ուսումնարանը: Ուսուցիչ է աշխատել Նախիջևանի Շահբուզի շրջանի Բիչանագ գյուղում, ապա տեղափոխվել Բռնակոթ գյուղի դպրոցը:

1940թ. զորակոչվել է բանակ Վինիցիայի մարզ, ապա Բեսարաբիա ծառայել 216-րդ հրաձգային դիվիզիայում:

1941թ. հունիսի 23-ից մասնակցել է պատերազմին Հարավ-արևմտյան ռազմաճակատում և Հյուսիսային Կովկասում 216-րդ հրաձգային դիվիզիայում: Երկու անգամ վիրավորվել է: Ազատվել է ծառայությունից և վերադարձել հայրենի գյուղ, աշխատել դպրոցում հայոց լեզվի և գրականության դասատու:

Այնուհետև տեղափոխվել է Բաքու, աշխատել հայերեն լույս տեսնող ՚Կոմունիստՙ թերթի բաժնի վարիչ ՚Գրական Ադրբեջանՙ ամսագրի պատասխանատու քարտուղար: Բաքվի մանկավարժական ինստիտուտի ընդհանուր մանկավարժության, բարոյագիտության, տրամաբանության, հոգեբանության դասախոս է աշխատել շուրջ 13 տարի: 1962թ. տեղափոխվել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտ: 1972թ. պաշտպանել է դոկտորական դիսերտացիա, մանկավարժական ամբիոնի վարիչն է:

Պարգևատրվել է մարտական և ՚Աբովյանիՙ, ՚Կրուպսկայայի անվանՙ մեդալներով: Իր անձնական մեծահարուստ ու արժեքավոր գրադարանը նվիրել է իր ծննդավայրի ուսումնական հաստատությանը:

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: