ԲԱԼԱՅԱՆ ՄԽԻԹԱՐ ԳԵՎՈՐԳԻ


Ծնվել է 1914թ. Կապանի Խդրանց գյուղում: Սովորել է Ագարակի, ապա Կապան քաղաքի միջնակարգ դպրոցում, այնուհետև` բարձրագույն կոմունիստական համալսարանում, ընտրվել կոմերիտմիության Կապանի շրջկոմի առաջին քարտուղար:

1941թ. Հայրենական պատերազմի առաջին օրերին զորակոչվել է բանակ, սովորել սպայական դասընթացում, ստացել լեյտենանտի զինվորական կոչում և գործող բանակում մարտնչել հայրենիքի պաշտպանության մարտերում Կերչի ուղղությունում 390-րդ հրաձգային դիվիզիայում: 1942թ. ռազմաճակատում ծանր վիրավորվել է: Զորացրվելուց հետո մինչև 1946թ. աշխատել է ՀԿԿ Կապանի շրջկոմի ագիտացիայի և պրոպագանդայի բաժնի վարիչ: 1946-59թթ. աշխատել է Երևանի օկրուգկոմում հրահանգիչ, ապա ՚Հայէլեկտրոՙ գործարանի կուս. կոմիտեի քարտուղար: Աշխատանքին զուգահեռ ավարտել է Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը:

1959-63թթ. աշխատել է Երևան քաղաքի Լենինյան շրջկոմի երկրորդ քարտուղար:

1963թ. նա աշխատանքի է անցնում Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության սիստեմում: 14 տարի անընդմեջ ղեկավարել է Երևանի սննդի արդյունաբերության տեխնիկումը: Այնուհետև 1977թ. տեղափոխվել է նույն նախարարության գիտամեթոդական կաբինետը, որտեղ աշխատել է ավագ մեթոդիստ մինչև իր կյանքի վերջին օրերը:

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: