ԲԱԴԱԼՅԱՆ ՎԱՀԱՆ ԽԱՉԱՏՈՒՐԻ


Վահան Խաչատուրի Բադալյանը ծնվել է 1912թ. Սիսիանի Անգեղակոթ գյուղում: Աշխատել է Շամախու շրջանի Քերքինջ գյուղում ուսուցիչ:

Ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետը և 1938թ. ընդունվել նույն ինստիտուտի ասպիրանտուրան: Թեկնածուական դիսերտացիան պաշտպանել է 1941թ. հունիսին և մեկնել գործող բանակ: Վահան Բադալյանին նշանակում են ծառայության գլխավոր շտաբի հետախուզական

վարչությունում ինժեներ կապիտանի կոչումով: Մասնակցել է Մոսկվայի պաշտպանությանը: Այնուհետև 1942թ. Ստալինգրադի ռազմաճակատում որպես զորամիավորման հետախուզության պետի տեղակալ մասնակցել է հերոսական պաշտպանության, ապա Կուրսկի ահեղ մարտերին:

Կապիտան Վահան Բադալյանը մասնակցել է Ուկրաինայի, Մոլդովիայի, Ռումինիայի, Հունգարիայի, Ավստրիայի և Չեխոսլովակիայի ազատագրմանը:

Հայրենական մեծ պատերազմի հաղթական ավարտից հետո վերադարձել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարան դասախոսական աշխատանքի, ապա հրավիրվել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտ, որպես մաթեմատիկայի ֆակուլտետի դասախոս:

Վահան Բադալյանը ռազմաճակատում ցուցաբերած խիզախության և արիության համար պարգևատրվել է ՚Կարմիր աստղիՙ երկու շքանշանով, ՚Մարտական ծառայության համարՙ, ՚Ստալինգրադի պաշտպանության համարՙ մարտական մեդալներով:

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: