ԲԱԴԱԼՅԱՆ ՍՄԲԱՏ ԱՂԱԼՈՅԻ


Սմբատ Աղալոյի Բադալյանը ծնվել է 1907թ. Սիսիանի Բռնակոթ գյուղում: Ավարտել է Գորիսի մանկավարժական ուսումնարանը, դասավանդել դպրոցում: Մինչև 1934թ. աշխատել է Սիսիանի ժողկրթության բաժնի վարիչ: Ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը: Այնուհետև աշխատել է կուսշրջկոմի

բաժնի վարիչ: Տեղափոխվել է Երևան և 1938-42թթ. աշխատել Կիրովյան շրջանի ժողկրթբաժնի վարիչ:

1942թ. մեկնել է գործող բանակ: 408-րդ հայկական հրաձգային դիվիզիայում որպես քաղբաժնի պրոպոգանդիստ-մարտիկ մասնակցել է Հյուսիսային կովկասի պաշտպանությանը:

Այստեղ ծավալված թեժ մարտերից մեկում վիրավորվել է: 1943թ. դեկտեմբերին ազատվել է ծառայությունից և սովորել ասպիրանտուրայում: Ավարտելուց հետո աշխատել է Երևանի պետական համալսարանի քաղաքատնտեսության ամբիոնի վարիչ:

Սմբատ Բադալյանը տնտեսագիտության դոկտոր է, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ: Գրել է գիտական հոդվածներ ու գրքեր: Երևանի պետական համալսարանում դասախոսում էր քաղաքատնտեսություն:

Պարգևատրվել է մարտական շքանշաններով ու մեդալներով:

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: