ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ՍՄԲԱՏ ԱՍԱՏՈՒՐԻ


Սմբատ /Արիստակես/ Բաբաջանյանը ծնվել է Գորիսի Բայանդուր գյուղում: Հեռակա սովորել է մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետում: Աշխատել է հայրենի` այժմ Վաղատուր գյուղի դպրոցում ուսուցիչ:

1939թ. զորակոչվել է բանակ: Ծառայությունը չավարտած, սկսվել է պատերազմը: Սմբատ Բաբաջանյանը Արևմտյան Ուկրաինայում կռվել է ֆաշիստական բարբարոսների դեմ: Մի նամակում գրել է. ՚Այս տողերը գրում եմ խրամատում: Թշնամին նենգ է ու ստոր: Չի խնայում ոչ ոքի և ոչինչ: Մենք նրա դեմ կռվում ենք անհուն ատելությամբ: Մեր կամքը անընկճելի է: Միևնույն է հաղթանակը մերն է լինելուՙ: Նամակը գրվել է 1942թ. փետրվարի 14-ին: Վաշտի հրամանատար Սմբատ Բաբաջանյանը մի քանի ամիս հետո ծանր վիրավորվել է: Հարազատները մինչև այժմ պահում են ՚սև թուղթըՙ որտեղ գրված է. ՚Սմբատ /Արիստակես/ Բաբաջանյանը մարտական առաջադրանքները կատարելու ժամանակ, 1942թ. ապրիլի 30-ին, ծանր վիրավորվել է, տեղափոխվել Սարատովի հոսպիտալ, ուր մահացել է 3 օր հետո` մայիսի 3-ինՙ: Անմոռաց է ուսուցիչ Սմբատ Բաբաջանյանի անունը, նրան չեն մոռացել իր աշակերտները, համագյուղացիները: Բայանդուր /այժմ Վաղատուր/ գյուղում հուշարձան է կառուցվել զոհված մարտիկների հիշատակը հավերժացնելու համար, նրա անունը գրված է հուշամատյանում:

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: