ԱՎԵՏՒՍՅԱՆ ՎԱԶԳԵՆ ՏԻԳՐԱՆԻ


Ծնվել է 1926թ. Կապանի շրջանի Լեռնաձոր գյուղում: 1944թ. զորակոչվել է սովետական բանակ և ծառայել 82-րդ պահեստային ականանետային գնդում: 1945թ. մարտից մինչև ապրիլի 20-ը 2-րդ Ուկրաինական ռազմաճակատում մասնակցել է Չեխոսլովակիայում, Հարավսլավիայում մղվող մարտերին, ապրիլի 20-ին ծանր վիրավորվել է և տեղափոխվել Սինիցա քաղաքի զինվորական հոսպիտալ: Ապաքինվելուց հետո Պրահա քաղաքում ծառայել է 906-րդ

հրաձգային գնդում, որպես ականանետաձիգ: Օգոստոսի 9-ից մինչև 1945թ. սեպտեմբերի 3-ը մասնակցել է Ճապոնիայի դեմ մղվող պատերազմին: 1945-1950թթ. ծառայությունն անց է կացրել Չինաստանում` 28652-րդ զորամասում և զորացրվել: 1950թ. աշխատել է Քաջարանի շինարարական տրեստում աշխատել է որպես պարետ, 1951-1970թթ. աշխատել է Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատում որպես խոր փորման հաստոցի հորատող, 12 տարի էլ որպես հորատման և պայթեցման տեղամասի մեխանիկ:

1957թ. ընտրվել է Կապանի շրջանային խորհրդի պատգամավոր: 1958թ. ընտրվել է Խորհրդային միության Գերագույն Խորհրդի պատգամավոր:

1963թ. ավարտել է Ղափանի լեռնամետալուրգիական տեխնիկումը:

1970թ. ընտանիքով տեղափոխվել է քաղաք Երևան և աշխատանքի անցել ՚Հայարդմոնտաժՙ տրեստում որպես փականագործ:

1976թ. ընտրվել է Երևան քաղաքի 26 կոմիսարների անվան շրջկոմի անդամության թեկնածու, 1978թ. շրջկոմի անդամ:

Պարգևատրվել է ՚Հայրենական պատերազմի 1-ին աստիճանիՙ մարտական շքանշանով, ՚Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակիՙ, ՚Ճապոնիայի դեմ տարած հաղթանակիՙ, ՚Արիությանՙ, ՚Պրահայի ազատագրմանՙ և այլ հոբելյանական մեդալներով:

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: