ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԱՌՈՒՍՏԱՄԻ


Ծնվել է 1910թ. Տաշտուն գյուղում: Ստացել է միջնակարգ կրթություն, աշխատել է Կապանի թիվ 27 գիշերօթիկ սանատոր դպրոցի օժանդակ տնտեսության բրիգադիր:

1941թ. հունիսի 23-ին առաջին զորակոչով մեկնել է բանակ: Մինչև օգոստոսը Ջուլֆայի մոտ ամրությունների կառուցման աշխատանքային առաջադրանքներ է կատարել, այնուհետև 76-րդ հրաձգային դիվիզիայի 4-րդ գնդում մեկնել է ռազմաճակատ և մասնակցել պաշտպանական համառ մարտերին: 1943թ. Կուրսկի շրջանում և այնուհետև Դնեպրի ափին մասնակցել է համարձակ և արյունահեղ գրոհներին, արժանացել հրամանատարության շնորհակալագրերի: Սուրեն Ավետիսյանը Առաջին բելոռուսական ռազմաճակատում թշնամու թիկունքում մարտական առաջադրանք կատարելիս վիրավորվել է, բայց շարունակել է կռվել:

Համարձակ հետախուզության, հակառակորդի թիկունքում մարտեր մղելու և Դնեպրի ափին գտնվող գյուղի ազատագրմանը քաջաբար մասնակցելու համար պարգևատրվել է ՚Արիության համարՙ մեդալով, որը հանձնվել է 1958թ. Կապանի շրջզինկոմիսարիատում: Զորացրվել է 1946 թվականին:

Պարգևատրվել է ՚1941-45թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակիՙ և մարտական ու հոբելյանական մեդալներով:

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: