ԱՎԵՏԻՍՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ԱՌՈՒՍՏԱՄԻ


Գուրգեն Առուստամի Ավետիսյանը ծնվել է 1913թ. Մեղրիի Տաշտուն գյուղում: Վաղ հասակից տեղափոխվել է Կապան քաղաք, ստացել ութամյա կրթություն և անցել աշխատանքի Զանգեզուրի հանքավարչությունում:

1935թ. զորակոչվել է բանակ, ծառայել է հրետանային զորամասում: 1939թ. ընդունվել է Կիևի հրաձգային ռազմական ուսումնարանը, որն ավարտելուց հետո նշանակվել է դասակի հրամանատար, մասնակցել է Ֆիննական պատերազմին:

1940-45թթ. վաշտի հրամանատար էր /1943թ. սովորել է Մոսկվայում` ռազմական դասընթացներում/:

1945թ. ապրիլի 1-ից մինչև մայիսի 9-ը` Հաղթանակի օրը, մասնակցել է Հայրենական մեծ պատերազմի ճակատամարտերին` Չեխոսլովակիայի ազատագրմանը, որտեղ վիրավորվել է: Հաղթանակից հետո շարունակել է ծառայել բանակում` 1945-46թթ.` գումարտակի հրամանատար, 1946-47թթ. մոտոհրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ շարային գծով: 1948թ. զորացրվել է և աշխատանքի անցել շրջզինկոմիսարիատում որպես հաշվառման ավագ հրահանգիչ, ապա` բաժնի պետ: Զինվորական կոչումը` մայոր:

Պարգևատրվել է ՚Կարմիր աստղիՙ, ՚Հայրենական մեծ պատերազմի 2-րդ աստիճանիՙ շքանշանով, ՚Մարտական ծառայության համարՙ, ՚Գերմանիայի դեմ տարած հաղթանակիՙ և մի քանի այլ մեդալներով:

Կենսաթոշակի անցնելուց հետո ապրել և աշխատել է Կապան քաղաքում:

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: