ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՍԾԱՏՈՒՐ ՄԻՔԱՅԵԼԻ


Ասծատուր Միքայելի Ավետիսյանը ծնվել է 1916թ, Կապանի Շրվենանց գյուղում, գյուղացու ընտանիքում: Հայրենի գյուղում սկզբնական կրթություն ստանալուց հետո տեղափոխվել է Կապան քաղաք, ավարտել միջնակարգ դպրոցը և աշխատանքի անցել Զանգեզուրի հանքվարչությունում որպես վարորդ: Հայրենական մեծ պատերազմի առաջին օրերին մեկնել է ռազմաճակատ և ակտիվ մասնակցություն ունեցել գերմանաֆաշիստական զավթիչների դեմ մղվող

հերոսամարտերին: Սկսած Հյուսիսային Կովկասից մինչև ֆաշիզմի որջը հրետանային զորամասերում Ա.Ավետիսյանը մասնակցել է համառ ու արյունահեղ մարտերին, հանդես բերել արիություն և խիզախություն, պարգևատրվել մարտական Կարմիր աստղի շքանշանով և բազմաթիվ մեդալներով:

1945թ. վերադարձել է հայրենիք, աշխատել Կապանի կուսշրջկոմում որպես հրահանգիչ, այնուհետև 1948թ. գործուղվել է Երևան քաղաք ՀԿԿ կենտկոմի կուս.դպրոցում սովորելու, որն ավարտելուց հետո աշխատել է Կապանի կուսշրջկոմում որպես գյուղատնտեսության բաժնի վարիչ:

1950թ. հեռակա կարգով ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը պատմության ֆակուլտետը:

1954թ. ընտրվել է շրջկոմի քարտուղար մեքենատրակտորային կայանի գծով, աշխատել մինչև 1956թ.: Այնուհետև 1956-63թթ. աշխատել է պահածոների գործարանի տնօրեն, 1963-67թթ.` պետական-կուսակցական վերահսկողության կոմիտեի նախագահ, 1967-69թթ.` Կապանի քաղսովետի գործկոմի նախագահ: Կենսաթոշակի է անցել 1973թ. պահածոների գործարանի տնօրենի պաշտոնից:

Ծանր հիվանդությունից հետո մահացել է 1980թ.:

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: