ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՆՈՒՇԱՎԱՆ ԴԱՎԻԹԻ


Անուշավան Ավետիսյանը ծնվել է 1926թ. Կապանի շրջանի Խլաթաղ գյուղում, որտեղ ստացել է 7-ամյա կրթություն, աշխատել գյուղի կոլտնտեսությունում:

1944թ. դեկտեմբերի 5-ին զորակոչվել է 88-րդ պահեստային գունդ, ապա 1945թ. ապրիլի 4-ից մինչև մայիսի 7-ը 234-րդ հրաձգային գնդում մասնակցել է Ռումինիայի, Հունգարիայի, Չեխոսլովակիայի ազատագրման մարտերին:

Մայիսի 7-ին ռմբակոծությունից վիրավորվել է, երկարատև բուժվել զինվորական հոսպիտալում /Հունգարիայում/, որից հետո ծառայությունը շարունակել է պահեստային զորամասում:

Աչքերի տեսողական խիստ նվազման պատճառով զորացրվել է ծառայությունից 1945թ. հոկտեմբերից վերադարձել է հայրենիք, աշխատել Քաջարանի շինարարությունում 28 տարի, սովորել ու ավարտել երեկոյան հանրակրթական միջնակարգ դպրոցը և շինարարական տեխնիկումը, աշխատել աշխղեկ, պրոֆտեխուսումնարանում ` վարպետ, ապա աշխատել Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատում, որտեղից 1988թ. անցել կենսաթոշակի:

Հայրենական պատերազմի 2-րդ խմբի հաշմանդամ է:

Պարգևատրվել է ՚1941-45թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակիՙ և մարտական ու հոբելյանական մի շարք մեդալներով: Հաղթանակի 40-ամյակի առթիվ պարգևատրվել է ՚Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանիՙ շքանշանով:

Ապրում է Քաջարան քաղաքում:

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: