ԱՎԱԳՅԱՆ ԲԵՆԻԿ ԱԹԱՆԵՍԻ


Բենիկ Ավագյանը ծնվել է 1921թ. Կապանի շրջանի Գեղանուշ գյուղում: Ավարտել է Կապան քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցը և սովորել Երևանի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետում: 1940թ. զորակոչվել է բանակ, ծառայել Բրեստում տեղակայված սահմանային զորամասում 4-րդ բանակի 6-րդ հրաձգային դիվիզիայի 84-րդ գնդում, այնուհետև 49-րդ և 15-րդ հրաձգային գնդերում: Գերևարվել է, տարվել ռազմագերիների մի քանի ճամբարներ` Հոլանդիա,ապա Ֆրանսիա, որտեղ ամուսնացել է ֆրանսուհու հետ: Տիրապետում էր մի քանի լեզուների:

Գերության ժամանակ ականի պայթյունից ծանր վիրավորվել է և կորցրել ոտքը: Հայրենական մեծ պատերազմի հաղթական ավարտից հետո 1946թ. վերադարձել է հայրենիք` ընտանիքով:

Շարունակել է ուսումը` ավարտել մանկավարժական ինստիտուտը:

Ռազմագերի Բենիկ Ավագյանը դատվել և մինչև 1953թ. Սևանի գաղութում բանտարկված է եղել` հենակներով: Այդ ժամանակ կինը Գեղանուշից տեղափոխվել է Երևան, 7 տարի սպասել ամուսնուն, այնուհետև ամուսնացել:

1953թ. ազատվել է բանտարկությունից, վերադարձել Կապան, աշխատել ուսուցիչ կապան քաղաքի թիվ 6 միջնակարգ դպրոցում:

Բենիկ Աթանեսի Ավագյանը իր մահկանացուն կնքել է Կապան քաղաքում:

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: