ԱՍԱՏՐՅԱՆ ԱՍԱՏՈՒՐ ՍԱՐԳՍԻ


Ասատուր Ասատրյանը ծնվել է 1908թ. Վանի նահանգի Տրնշեն գյուղում: 1915-18թթ. հայկական կոտորածի ժամանակ թուրքերը խոշտանգում և դաժանաբար սպանում են նրա ծնողներին: Ողջ մնացածների հետ փրկվում է մանկահասակ Ասատուրը և ընկնում մանկատուն, որտեղ մնում է մինչև 1924թ.: 1924-30թթ. սովորել է Երևանի բանֆակում: 1930-32թթ. ծառայել է Կարմիր բանակում Ուլան Ուդեում: Զորացրվելուց հետո չորս տարի սովորել է ֆինանսահաշվապահական դասընթացներում:

1936թ. վերադարձել է Երևան, գործուղվել Կապան որպես պետական բանկի գլխավոր հաշվապահ: Այնուհետև տեղափոխվել և աշխատել է Կալինինոյի, Սպիտակի, Սիսիանի պետական բանկերում:

1939թ. որպես պահեստի սպա զորակոչվել է բանակ, նշանակվել վաշտի հրամանատար և մասնակցել Արևմտյան Ուկրաինայի ազատագրմանը:

1941-45թթ. Հայրենական մեծ պատերազմում 318-րդ դիվիզիայի 776-րդ հրաձգային գնդում Ասատուր Ասատրյանը մասնակցել է Հյուսիսային Կովկասի ռազմաճակատում ծավալված ծանր մարտերին: Վիրավորվել է, զինվորական հոսպիտալում բուժվելուց հետո շարունակել ծառայությունը: 1944թ. 2-րդ հարվածային բանակում մասնակցել է Բելոռուսիայի, Մերձբալթիկայի և Քյոնիքսբերգի ահեղ մարտերին: Վաշտի սպա, ապա գումարտակի հրամանատար Ա. Ասատրյանը 1945թ. մայիսի 9-ին ծանր վիրավորվել է Պոլեսի շրջանում մղված ճակատամարտում:

Պատերազմի հաղթական ավարտից հետո պատերազմի հաշմանդամ Ա.Ասատրյանը վերադարձել է Կապան և աշխատել պետական բանկի կառավարիչ: Այդ ընթացքում հեռակա սովորել և ավարտել է Երևանի պետհամալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը:

Պարգևատրվել է ՚Մարտական Կարմիր դրոշիՙ և ՚Հայրենական պատերազմի առաջին աստիճանիՙ շքանշաններով:

Ասատուր Ասատրյանը ճշտապահ, ազնիվ աշխատող էր, շուրջ 15 տարի անընդմեջ աշխատելով Կապանի պետբանկի կառավարիչ, մշտապես արժանացել է վստահության ու բարձր հարգանքի:

Մահացել է 1964թ. Կապանում: Ասատուր Ասատրյանը սիրում էր հուշեր պատմել զինվորական ծառայությունից ու մարտական դեպքերից: ՚Մի դեպք իմ բանակային կյանքից չեմ մոռանում.- պատմել է նա: Մի անգամ սահմանային դիտակետից վերադառնալուց հետո իմ մտերիմ փոքրաթիվ ընկերների հետ զրուցելիս կասկած եմ հայտնում երկու սահմանապահ ադրբեջանցիների մասին` ասելով որ նրանք անվստահելի են: Հաջորդ օրը ինձ կանչում են շտաբ հատուկ բաժին, հանդիմանում զորամասում քայքայիչ ագիտացիա անելու համար և մեկուկես ամիս մեկուսացնում բանտում: Ծանր մտքերը տանջում են ինձ: Ոչ ոք իմ բողոքներին ուշադրություն չի դարձնում: Օրերս չի մթնում: Եվ ահա մի օր հսկիչը շրխկոցով բացում է խցիկի դուռը. կարգադրված է քեզ տանել շտաբ: Գնանք: Շտաբում ինձ հայտնում են, որ ազատ եմ, կարող եմ գնալ զորամաս, շարունակել իմ ծառայությունը նույն պաշտոնում: Կանխելով իմ հարցին, հայտնում են, որ նույն երկու ադրբեջանցի սահմանապահները ուղեկալից գաղտնաբար փորձել են փախուստի դիմել և անհայտանալՙ:

Պատերազմի վետերան Ա. Ասատրյանը մինչև իր կյանքի վերջը ապրում էր իր մարտական հուշերով:

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: