ԱՌԱՔԵԼՅԱՆ ՎԱՂԱՐՇԱԿ ՄԻՔԱՅԵԼԻ


Վաղարշակ Միքայելի Առաքելյանը ծնվել է 1916թ. Քաջարան գյուղում: Կապան քաղաքի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո աշխատել է շրջկոմում պիոներ բաժնի վարիչ: 1935թ. ընդունվել և 1940թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: Զորակոչվել և ծառայել է Արևմտյան Բելոռուսիայի զինվորական օկրուգի տանկային զորամասում որպես դասակի հրամանատար: 1941թ. հունիս-հոկտեմբեր ամիսներին մասնակցել է Բելոռուսիայի պաշտպանությանը:

1941թ. դեկտեմբերին շրջափակման մեջ վիրավորվել և գերի է վերցրվել: Ֆրիդրիխ, Վստրաու քաղաքներում ռազմագերիների ճամբարում ընդգրկվել է ընդհատակյա խմբի մեջ, որտեղ կային հայ գերիներ: Ճամբար են բերվել նոր գերիներ, որոնք ընդգրկվել են ընդհատակյա գործող խմբի մեջ: Հայրենասերների խումբը տարածել է հակաֆաշիստական թռուցիկներ, կատարել պայթեցումներ, գաղտնի հաղորդումներ արձակել: Վաղարշակ Առաքելյանը նշանակվել է հայրենասերների ընդհատակյա խմբի ղեկավար և հանձնարարություններ ստացել հետախուզական կենտրոնից: 1945թ. խումբը ակտիվ գործել է Բեռլինի շրջանում ՚Արաքսՙ և ՚Վեներաՙ գաղտնի անվանումներով:

Վ. Առաքելյանը զորացրվել է 1945թ., աշխատել Կապան քաղաքի միջնակարգ դպրոցում ուսմասվար, 1948-57թթ.` Քաջարանի միջնակարգ դպրոցում ուսուցիչ և բաներիտ միջնակարգ դպրոցի տնօրեն, 1957-65թթ.` Քաջարանի շինարարական տեխնիկումի տնօրեն: 1965թ. նշանակվել է Երևանի Ակսել Բակունցի անվան մանկավարժական ուսումնարանի տնօրեն, աշխատել մինչև կենսաթոշակի անցնելը:

Պարգևատրվել է ՚Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանիՙ շքանշանով, ՚1941-45թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակիՙ, ՚Բեռլինի գրավմանՙ և մարտական ու հոբելյանական մի շարք մեդալներով:

Մահացել է 1988թ. Երևան քաղաքում:

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: