ԱՌԱՔԵԼՅԱՆ ՍԱՄՍՈՆ ԲԱԴԱԼԻ


Ծնվել է 1918թ. Կապանի շրջանի Քաջարան գյուղում: Ավարտել է Ողջի գյուղի միջնակարգ դպրոցը, աշխատել գյուղի կոլտնտեսությունում:

1939թ. զորակոչվել է բանակ, ծառայել 633-րդ հրաձգային գնդում, սովորել գնդի կրտսեր հրամանատարների դասընթացներում և ստացել սերժանտի կոչում, նշանակվել ջոկի հրամանատար: Այնուհետև ծառայել է Ուկրաինայի Չերնիգով քաղաքում, որտեղ մասնակցել է պաշտպանական մարտերին: 79-րդ հատուկ հրաձգային բրիգադում

մասնակցել է Ղրիմի, Սևաստոպոլի համար մղվող մարտերին: 1941թ. դեկտեմբերի 23-ին ծանր վիրավորվել է աջ ոտքից Սևաստոպոլում, տեղափոխվել է Թբիլիսիի էվակոհոսպիտալը, որտեղ հեռացրել են ոտքը, և բուժվելուց հետո ազատվել է ծառայությունից, վերադարձել Քաջարան:

1943թ. աշխատել է գյուղի կոլտնտեսությունում որպես հաշվապահ մինչև 1955թ.: Այնուհետև շինմոնտաժային վարչությունում պահեստապետ էր, ապա` տեխմատակարարման բաժնի վարիչ: 1970-77թթ.` Քաջարանի կոմունալ տնտեսության թիվ 1 տնային կառավարիչ: Անցել է կենսաթոշակի:

Պարգևատրվել է ՚Հայրենական պատերազմի 1-ին և 2-րդՙ աստիճանի շքանշաններով, ՚1941-45թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակիՙ և հոբելյանական մեդալներով:

Պատերազմի 2-րդ խմբի հաշմանդամ է:

Հայրենական մեծ պատերազմի վետերան Սամսոն Առաքելյանի որդին` Ազատը, խիզախի մահով զոհվել է 1994թ. Զանգեզուրի պաշտպանության մարտում` Հորադիզ բնակավայրում:

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: