ԱՌԱՔԵԼՅԱՆ ԲԵՆԻԱՄԻՆ ՄԵՍՐՈՊԻ


Ծնվել է 1900թ. Կապանի շրջանի Ծավ գյուղում: Սովորել է 7-ամյա դպրոցում, այնուհետև զբաղվել ինքնակրթությամբ:

Հայրենական մեծ պատերազմի առաջին օրերից մինչև 1945թ. մայիսի 9` հաղթանակի օրը, մասնակցել է մարտական գործողություններին` որպես հրաձգային դասակի, ապա վաշտի հրամանատար:

Մարտական ծառայության համար պարգևատրվել է Կարմիր աստղի, Հայրենական մեծ պատերազմի 2-րդ աստիճանի շքանշաններով և մարտական ու հոբելյանական մի շարք մեդալներով: Զինվորական կոչումով կապիտան էր:

Ետպատերազմյան շրջանում աշխատել է Երևանի Սպանդարյանի անվան պետական օպերայի և բալետի թատրոնում բեմական զգեստների պահեստապետ:

Սիրում էր գրականությունն ու արվեստը և դարձել էր իր հայրենակից գրող ու հրապարակախոս Գևորգ Հայրյանի ՚Մեր տան ճանապարհինՙ գրքի հերոսներից մեկը, անտիպ գրվածքների հեղինակ է:

Կյանքի վերջին տարիներին վերադարձել է Ծավ` հայրենի գյուղը, ապրել և պատերազմում զոհվածների հիշատակին գյուղի մոտակա հանդամասում կառուցել հուշարձան-աղբյուր, որը դարձել է սրբազան հավաքատեղի:

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: