ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՆԻԿՈԼԱՅԻ


Ալեքսանդր Առաքելյան ծնվել է 1923թ. Գորիսի շրջանի Խնածախ գյուղում: Ավարտել է Գորիսի մանկավարժական ուսումնարանը: Աշխատել է Խնածախի դպրոցում ուսուցիչ: 1942թ. զորակոչվել է 89-րդ հայկական դիվիզիա և մասնակցել Հյուսիսային Կովկասյան ռազմաճակատում Մոզդոկի, Մալգորիկի, Նալչիկի ուղղություններում մղված մարտերին և ծանր վիրավորվել:

1943թ. ազատվել է բանակից և սովորել Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում: Անցել է աշխատանքի Գորիսի թիվ 2 միջնակարգ դպրոցում որպես ուսումնական մասի վարիչ: Աշխատել է ՀԿԿ Գորիսի շրջկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, շրջանային ժողկրթության բաժնի վարիչ:

Ալեքսանդր Առաքելյանին 1965թ. շնորհվել է հանրապետության վաստակավոր ուսուցչի կոչում:

Պարգևատրվել է ՚1941-45թթ. Հայրենական պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համարՙ, ՚Մարտական ծառայության համարՙ և մի քանի մարտական, հոբելյանական մեդալներով: Աշխատանքային ծառայությունների համար պարգևատրվել է ՚Աշխատանքային կարմիր դրոշիՙ շքանշանով:

Մահացել է 1987թ:

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: