ԱՆՏՈՆՅԱՆ ՄԱՄԲՐԵ ԱՐՏԵՄԻ


Ծնվել է 1923թ. Կապանի շրջանի Սևաքար գյուղում: 1941թ. հունիսի 21-ին ավարտական վկայականը ստացել և տուն է եկել ուրախ տրամադրությամբ: Հաջորդ առավոտյան երկրով մեկ տարածվեց պատերազմի լուրը: Ֆաշիստական Գերմանիան հարձակվեց մեր խաղաղ երկրի վրա: Մամբրե Անտոնյանը գնաց զինկոմիսարիատ և հայտնեց իր ցանկությունը` բանակ զորակոչվելու, ռազմաճակատում մարտնչելու հայրենիքի համար: Մերժում ստացավ, բայց չդադարեց զինկոմիսարիատ գնալ և պահանջել, որ կամավոր մեկնի ռազմաճակատ: Նրան ուղարկեցին

հրամանատարական դասընթացում սովորելու: Կրասնոդարի սպայական ուսումնարանն ավարտելուց հետո մեկնեց Կովկասյան ռազմաճակատ, մասնակցեց դաժան մարտերի: 1942թ. դեկտեմբերի 28-ի նամակում Մամբրեն գրել է. ՚Մամ ջան, ես կռվում եմ ֆաշիստների դեմ, որպեսզի նրանց դուրս շպրտենք մեր հայրենի հողից: Քո որդին պատվով դուրս կգա Հայրենական պատերազմիցՙ:

Մամբրե Անտոնյանը արյունահեղ ճակատամարտերին մասնակցել է Կուբանում, Ուկրաինայում: Ուկրաինայի Մազենցովո գյուղը ազատագրելով` գրոհների ընթացքում Անտոնյանը ոչնչացրել է 2 զրահամեքենա և մի քանի հիտլերականներ:

1944թ. օգոստոսին լեյտենանտ Մամբրե Անտոնյանը մասնակցել է Կարպատյան լեռների մոտ Լվովի և ոչ շատ հեռու գտնվող Սամբուր երկաթուղային քաղաքի ազատագրման մարտերին: Նրան մարտական առաջադրանք էր տրվել իր մարտիկներով գիշերը մինչև գրոհը սկսվելը ոչնչացնել Սամբուրում գտնվող գերմանական շտաբը: Իր ջոկատի մարտիկներով հանկարծակի հարձակվում է քաղաքից ոչ հեռու գտնվող միակ կամուրջը հսկող հիտլերականների վրա: Կարճ տևած գրոհի ընթացքում հետախույզներին հաջողվում է անցնել կամուրջի մյուս կողմը և սրընթաց գրոհել շտաբի վրա: Սակայն թշնամու գնդակը խոցում է խիզախ հրամանատարի կուրծքը:

՚Օգոստոսի 9-ին ես անձամբ նրան օգնություն ցույց տվեցիՙ — մորն ուղարկած նամակում գրել է Կարո Այլամազյանը /33025 մասի հրամանատար/ “նամակներ փառքի և անմահության” էջ. 137 /՚Գիշերը դուրս բերեցի նրան կռվից, բայց գնդակը արդեն խոցել էր մեր բոլորի սիրելի ընկերոջ կուրծքը: Ես ինքս իմ ձեռքով հողին հանձնեցի նրա դիակը Սամբուր քաղաքում: Նրա թաղումը կատարվեց զինվորական մեծ պատվով: Գերեզմանի վրա հուշարձան կանգնեցրինք` նրա լուսանկարովՙ/:

Մայրը` Աշխեն Անտոնյանը, այցի գնաց հերոս որդու գերեզմանին, մայրական արցունքները ցողվեցին որդու շիրիմի վրա:

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: