ԱՅՎԱԶՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԲԱԽՇԻԻ


Արձակագիր Սուրեն Այվազյանը ծնվել է 1915թ. Գորիսի Խնձորեսկ գյուղում: Վաղ հասակից զրկվել է հորից: Դժվար մանկություն է ապրել: 1931-34թթ. սովորել ու ավարտել է Գորիսի մանկավարժական տեխնիկումը: Մի քանի տարի մանկավարժական աշխատանք է կատարել Խնածախ և Տեղ գյուղերում: Այնուհետև աշխատել է Կապանում: 1939-42թթ. սովորել է Բաքվի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայկական բաժնում: 1942թ. կրկին աշխատել է Կապանում, որտեղից էլ զորակոչվել է բանակ: 1942-45թթ. մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին Հյուսիսային

Կովկասում` 57-րդ և 34-րդ հրաձգային բրիգադների գումարտակի շտաբի քաղմասում: Զորացրվելուց հետո վերադարձել է Կապան, աշխատել Քաջարանի լեռնարդյունաբերական կոմբինատում, ապա մեկնել է Բաքու, որտեղ աշխատել է հայերեն լույս տեսնող ՚Կոմունիստՙ թերթի խմբագրությունում: 1953թ. հրավիրել է Երևան: 1976թ. հոկտեմբերի 10-ին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմի վետերանների Կապանի շրջանային խորհրդի հիմնադիր ժողովին, որտեղ իր ելույթում ասել է.

—              Ես ինձ համարում եմ Կապանի վետերանների խորհրդի անդամ, ես բանակ զորակոչվել եմ Կապանից, 1945թ. զորացրվել և վերադարձել եմ Կապան և աշխատել Կապանում:

Սուրեն Այվազյանը հաճախ էր այցելում Կապան և մասնակցում կապանցի գրողների ստեղծագործությունների քննարկման և Կապանի վետերանների խորհրդի աշխատանքներին:

Տաղանդավոր արձակագրի գրչին են պատկանում պատմվածքների մի քանի ժողովածուներ (՚Անավարտ գորգըՙ, ՚Խորաձորցիքՙ, ՚Խիղճըՙ), վիպակներ, վեպեր` ՚Լեռնցիներՙ, ՚Խնձորեսկՙ, ՚Բարի առավոտՙ, ՚Տուր ձեռքդ, կյանքՙ, ՚Գարունը ձյուների տակՙ և , ՚Ճակատագիրը հայոցՙ, ՚Առավոտ լուսոՙ պատմական վեպերը: Անվանի գրողի վերջին ստեղծագործությունը ՙԱսուր, հեյ Ասուր՚ ինքնակենսագրական վիպակն է, նրա ՙԿարապի երգը՚:

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: