ԱՄԻՐՅԱՆ ՍՄԲԱՏ ՍՈՒԼԹԱՆԻ


Սմբատ Ամիրյանը ծնվել է 1920թ. Գորիսում: 7-ամյա կրթություն ստանալուց հետո սովորել և ավարտել է Գորիսի մանկավարժական ուսումնարանը, անցել մանկավարժական աշխատանքի:

1939թ. սեպտեմբերին զորակոչվել է Կարմիր բանակ: Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 1941թ. հունիսից: Վիրավորվել է Օդեսայի պաշտպանության համար մղված մարտերում: Զինվորական հոսպիտալում բուժվելուց հետո սովորել է Գորկու ռազմաքաղաքական ուսումնարանում: Այնուհետև կրտեսեր քաղղեկ Սմբատ Ամիրյանը Հարավային ռազմաճակատում մասնակցել է համառ մարտերին և 2-րդ անգամ ծանր վիրավորվել: Բուժվելուց հետո ծառայությունը շարունակել է Նովոռոսիյսկում և Օմսկում տեղակայված զորամասերում, ապա 2-րդ Բելոռուսական ռազմաճակատում 375-րդ հրաձգային դիվիզիայի շարքերում, 1944-45թթ. մասնակցել է ազատագրական հարձակողական մարտերին մինչև պատերազմի հաղթական ավարտը:

Պարգևատրվել է ՚Կարմիր աստղիՙ, ՚Հայրենական Պատերազմի 1-ին և 2-րդ աստիճանիՙ շքանշաններով և մարտական մի շարք մեդալներով:

Սմբատ Ամիրյանը 1945թ. զորացրվել և վերադարձել է հայրենիք, անցել աշխատանքի մանկավարժության բնագավառում: Երևան քաղաքի թիվ 142 միջնակարգ դպրոցում որպես ռազմագիտության ուսուցիչ ու փորձառու դաստիարակ երկար տարիներ օրինակելիորեն ու նվիրվածությամբ աշխատել է մինչև կենսաթոշակի անցնելը:

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: