ԱՂԱՎԵԼՅԱՆ ՍԵՐՅՈԺԱ ԵՐԱՆՈՍԻ


Ծնվել է 1923թ. Կապանի Վաչագան գյուղում: Ավարտել է Կապան քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցը:
1942թ. օգոստոսի 10-ին զորակոչվել է բանակ: 34-րդ ծովային հրաձգային բրիգադում մասնակցել է Հյուսիսային Կովկասի պաշտպանության համար մղված մարտերին Թերեքի, Մալգոբեկի, Մոզդոկի ուղղությունում: 1942թ. դեկտեմբերի 9-ին Մոզդոկ քաղաքի համար մղված համառ մարտերում ծանր վիրավորվել է 1434

էվակոհոսպիտալում բուժվելուց հետո զինվորական ծառայության համար ոչ պիտանի լինելու պատճառով 1943թ. ապրիլի 23-ին ազատվել է ծառայությունից և վերադարձել հայրենիք:
Ետպատերազմյան տարիներին աշխատել է Քաջարանի բեռնատար ավտոտրանսպորտում վարորդ, Կապան քաղաքում` մարդատար մեքենայի վարորդ, թունելի շինարարության բազայում և տարաբազայում` պահեստապետ, հայրենի Վաչագան գյուղի ժայռափոր ճանապարհի շինարարությունում` հորատող:
Պարգևատրվել է ՚Կովկասի պաշտպանությանՙ, ՚1941-45թթ. Հայրենական Մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակիՙ մեդալներով և ՚Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանիՙ շքանշանով:
Կյանքի վերջին տարիներին ռազմաճակատում ստացած ծանր վերքի պատճառով դառնում է անաշխատունակ, անկողնային հիվանդ և առաջին խմբի հաշմանդամ:
Մահացել է 1993 թվականին:

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: