ԱՂԱՅԱՆ ՎԱԶԳԵՆ ՍԵԴՐԱԿԻ


Ծնվել է 1916թ. Կապանի շրջանի Խդրանց գյուղում: Ավարտել է Ագարակի 7-ամյա դպրոցը: Աշխատել է կոլտնտեսությունում, սովորել և ավարտել է անասնաբուժական տեխնիկումը /1936-39թթ./ աշխատել որպես անասնաբույժ Ագարակի տեղամասում:

1941թ. օգոստոսի 18-ին մեկնել է բանակ, դեկտեմբերի 24-ին մասնակցել Ղրիմի մարտերին 51-րդ բանակի 390-րդ դիվիզիայի 712-րդ գնդում որպես բուժծառայության ավագ մինչև 1942թ. մայիսի 21-ը:

1942թ. մայիսի 21-ից մինչև 1944թ. մայիսի 10-ը գտնվել է գերության մեջ Ռումինիայում ռազմագերիների համակենտրոնացման ճամբարներում:

1944թ. մայիսի 10-ին մի խումբ զինվորների հետ փախուստի է դիմել և միացել խորհրդային զորքերին: 3-րդ հրաձգային գնդում մասնակցել է Բուդապեշտի ազատագրմանը:

Հիվանդության, ոտքերի ցրտահարության պատճառով հոսպիտալից ազատվել է և վերադարձել տուն:

Աշխատել է գյուղ բաժնի Ագարակ տեղամասում:

Գրող Խաժակ Գյուլզադյանը իր պատերազմական հուշերում պատմում է նաև Զանգեզուրցի /Կապանցի/ Վազգեն Աղայանի մասին, որի հետ ծանր օրեր են ապրել ռազմագերիների համակենտրոնացման ճամբարներում: Հուզիչ էր շատ տարիներ անց մարտական ընկերների հանդիպումը Կապան քաղաքում:

Պարգևատրվել է ՚1941-45թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակիՙ և հոբելյանական մի քանի մեդալներով:

Հաղթանակի 40-ամյակին Վազգեն Աղայանը պարգևատրվել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով:

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: